Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին հարցի քննարկումը հետաձգվել է

Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը քիչ առաջ դուրս եկավ դատարանից՝ տեղեկացնելով, որ միջնորդությունը հասցեագրված է եղել ոչ թե հակակաուպցիոն դատարանին, այլ Երևանի դատարանին։ Սակայն դատարանը պարզաբանել է, որ դա տեխնիկական վրիպակ է։ Աթանեսյանի խոսքով՝ իրենք դիմելու են պատկան մարմիններին, որպեսզի դատավորի պատասխանատվության հարց բարձրացվի։

Տրգրան Աթանեսյանը տեղեկացրեց, որ դատական նիստը հետաձգվել է, քանի որ քննիչը միջնորդությանը կից ներկայացրել է 9 ձայնասկավառակ՝ 23 ժամ տևողությամբ, որի մասին ինքը տեղյակ չի եղել։

«Ես չգիտեի դա։ Ներկայացրել է 9 ձայնասկավառակ։ Այսինքն՝ ներքին, արտաքին դիտում, որոնց մի մասը Քննչական կոմիտեն տարածել էր։ Բնականաբար հիմա քննիչւ պետք է ապահովի, որ Արմեն Աշոտյանը քրեակատարողական հիմնարկում ծանոթանալու հնարավորություն ունենա, ուստի դատը հետաձգվեց։ Միջնորդության բուն քննարկում տեղի չի ունեցել»,- ասաց Տիգրան Աթանեսյանը։

Դատարական նիստը կշարունակվի երկուշաբթի օրը։

Տեսանյութեր

Լրահոս