Բաժիններ՝

Տապակած դդմիկ

Բաղադրիչներ

• դդմիկ- 3 հատ, ձողիկաձև կտրատած

• պաքսիմատ- ½ բաժակ

• ալյուր- ⅓ բաժակ

• պարմեզան պանիր- ¼ բաժակ, մանր քերած

• աղ

• սև պղպեղ

• 2 ձվի սպիտակուց

• ձեթ

Թանձրուկի համար

• յոգուրտ հունական- ½ բաժակ

• թարմ ռեհան, կտրատած կամ չորացրած ռեհան- ½ թ/գ

• սխտոր- 1 պճեղ, ճզմած

• աղ

• սև պղպեղ

• այլ համեմունքներ կարմիր պղպեղ, չիլի պղպեղ, կարի՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Դդմիկները լվանալ, կտրատել, անձեռոցիկով չորացնել։ Ամանի մեջ խառնել պաքսիմատը, ալյուրը, պարմեզան պանիրը, աղն ու սև պղպեղը։

Առանձին ամանի մեջ հարել ձվի սպիտակուցները։ Դդմիկի ձողիկները թաթախել ձվի սպիտակուցի մեջ, ապա թաթախել պաքսիմատով զանգվածի մեջ, դասավորել ձեթով պատած տապակի մեջ։ Վրան ցողել ձեթ, եփել ջեռոցում 10 րոպե 180°-ում, հանել ջեռոցից, կրկին ցողել ձեթով, եփել ջեռոցում ևս 10 րոպե։

Թանձրուկի համար խառնել բոլոր բաղադրիչները ամանի մեջ։

Ձողիկները մատուցել թանձրուկով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031