Աննա Հակոբյանը Կիևում է

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով. «Կիեւում մասնակցում եմ Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին։

Օրը սկսվեց «Նահատակ երեխաներ» անունը կրող ցուցահանդես այցելությամբ, որտեղ ոգեկոչեցինք այս պատերազմում զոհված երեխաների հիշատակը։

Ինչպես նշել էի այա հունիսին Բրյուսելում «Կին քաղաքական առաջնորդներ 2023» ցագաթնաժողովում իմ ելույթում, 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս Ուկրաինայում զոհվել է շուրջ 500 երեխա։

Այսօր իմացանք, որ նրանցից ամենափոքրը 2 օրական է եղել, ամենամեծը 17 տարեկան։

Պատերազմներում նահատակվող երեխաները մեր բոլորի՝ մեծերիս ձախողումն են. աններելի, անուղղելի, անվերականգնելի ձախողումը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930