Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում այս պահին բուք է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը՝ հիշեցնելով, որ Պողոսյանի նկատմամբ Հայաստանում հետախուզում է հայտարարված:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե իրենց հաջողվել է կենտրոնասիական տարածաշրջանում հարթել Դուշանբեի և Բիշքեկի միջև կոնֆլիկտային իրավիճակը, և այժմ պետք է մտածել Հայաստանի և Ադրբեջանի ապագայի մասին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Բաքվի կողմից առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի վերաբերյալ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից վաղ առավոտյան հայտնեցին, որ հնարավոր ձնաբքի վտանգի պայմաններում առաջիկայում բոլոր տեսակի ավտոմեքենաների համար ժամանակավոր փակ կլինի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում առատ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Թուրքիայի մի շարք նահանգներում և շրջաններում եղանակային պայմանները կտրուկ վատացել են, երկրում անդադար տեղացող անձրևների հետևանքով ջրհեղեղներ են:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել Սալվադորում:
Եկեղեցին իր տարեկան տոնակատարությունների մեջ ոչ միայն Տերունի տոներ ու սրբոց օրեր ունի, այլև տարին մեկ անգամ հրեշտակների հիշատակություն է կատարում հետևյալ խորագրով՝ «Սրբոց հրէշտակապետացն՝ Գաբրիէլի ու Միքայէլի և ամենայն երկնային զօրացն»:
Եվրոպայի վիճակագրական գրասենյակի (Eurostat) տվյալների համաձայն՝ Թուրքիան Եվրամիության (ԵՄ) անդամ երկրներից վերամշակվող պլաստիկ թափոնների ներմուծման ծավալներով զբաղեցնում է առաջին տեղը։
Մեկ բաժակ թարմ քամած ցիտրուսային հյութը կարող է աշխուժացնել ոչ պակաս, քան մեկ բաժակ սուրճը, ասել է դիետոլոգ Ելենա Սվիրիդովան: Lenta.ru-ի հետ զրույցում մասնագետը նշել է հինգ հասանելի էներգետիկ մթերք:
Երկար ժամանակ է, ինչ կառավարությունը մտադիր է տոտալ վերահսկողության տակ վերցնել քաղաքացիների անձնական հաշիվները, մասնավորապես՝ հասանելիություն ստանալ նրանց բանկային տվյալների և դրանց շարժերի նկատմամբ։ Այդ նպատակով, նախորդ անհաջող փորձից հետո, վերջերս Պետեկամուտների կոմիտեն հանդես եկավ նոր օրենսդրական նախաձեռնությամբ։ Սակայն մինչ այս նախաձեռնությանն անգամ օրենքի տեսք տալը, կառավարությունն ուզում է այն փորձարկել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ։
Կատարվում է քննություն:
Կորեայի Հանրապետության Սեուլի ազգային համալսարանի գիտնականները ներկայացրել են նանոմասնիկների վրա հիմնված ռևմատոիդ արթրիտի բուժման նոր մեթոդ: Աշխատանքի արդյունքները նկարագրված են Nature Nanotechnology ամսագրում։
Ֆրանսիայի դեսպանությունից տեղեկացնում են, որ Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի առնչությամբ։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կորուստներ ունի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Խորվաթիայի դեմ վերջին խաղից առաջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունում զոհերի թիվը «ապշեցուցիչ է և անընդունելի»:
Մինչ կառավարությունը հաջորդ տարվա տնտեսական աճի ու բյուջեի ակնկալիքները կրկին կապել է արտաքին գործոնների հետ, Հայաստանի տնտեսության վրա դրանց ազդեցությունը թուլանում է նաև այլ ուղղություններով։ Այդ ուղղություններից մեկն էլ դրսից կապիտալի հոսքերն են, որոնք վերջին ամիսներին բավական ակտիվ կրճատվում են։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը: Նոյեմբերի 19-ի նիստում քննարկվել են հակամարտությունների գոտիներում մարդկանց, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերը:
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (IKI) Արևային ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի հետազոտողները զգուշացրել են, որ հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 22-26-ը, սպասվում է մագնիսական փոթորիկ: Այս մասին հաղորդվում է լաբորատորիայի կայքում։
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) պնդում է, որ Գազայի հատվածում Ալ-Շիֆա հիվանդանոցի տակ 55 մետրանոց թունել է հայտնաբերել։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը Երևանում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում հիշեցրել է գործընկերներին, որ միջազգային հանրությանն ուղղված Հայաստանի կոչերը տեղ չհասան, և հնարավոր չեղավ կանխել աղետը Լեռնային Ղարաբաղում:
Մկրտչյաների եռանդամ ընտանիքը ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո հաստատվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղում՝ մի հին տան, որտեղ ավելի քան 30 տարի մարդ չի բնակվել։ Առանց սանհանգույցի, գազի ու կոմունալ որևէ հարմարության տանը, ինչպես ընտանիքի որդին՝ Գագիկ Մկրտչյանն է ասում, մի կերպ են գոյատևում։
Բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհով ժամանակավորապես դադարեցվել է եղանակի վատթարացման պատճառով
Նոյեմբերի 22-ին Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաները ելույթ կունենան Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավարևմտյան ֆիլհարմոնիկում։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ քննարկել է իրավիճակը Գազայում, կողմերն ընդգծել են շուտափույթ հրադադարի անհրաժեշտությունը։
Ռուսլան Ասլիկյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին ու դարձել մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։
Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում կներկայացնի Yan Girls խումբը «Do It My Way» երգով։
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ուղերձ է հղել աշխարհի հրեական համայնքներին ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմի ամենաթեժ պահին, որն ուղեկցվել է հակասեմական միջադեպերի կտրուկ աճով, գրում է Times of Israel-ը։