
Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնի Խորվաթիա

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կորուստներ ունի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Խորվաթիայի դեմ վերջին խաղից առաջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնի Խորվաթիա:
Ընտրանու ավագը բաց կթողնի հանդիպումը ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընտրական փուլի վերջին հանդիպումըկանցկացնինոյեմբերի 21-ին` հյուրընկալվելով Խորվաթիայի ընտրանուն: Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: