Բաժիններ՝

Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են Գազայում տիրող իրավիճակը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ քննարկել է իրավիճակը Գազայում, կողմերն ընդգծել են շուտափույթ հրադադարի անհրաժեշտությունը։

Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում առկա իրավիճակին, ընդհանուր մտահոգություն է արտահայտվել Գազայի հատվածում շարունակվող զինված դիմակայության վերաբերյալ։

Ընդգծվել է շուտափույթ զինադադար կնքելու և տուժած խաղաղ բնակչությանը հրատապ օգնության անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս