
Միջազգային հանրությանն ուղղված մեր կոչերը տեղ չհասան․ Լիլիթ Գալստյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նիստին

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը Երևանում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում հիշեցրել է գործընկերներին, որ միջազգային հանրությանն ուղղված Հայաստանի կոչերը տեղ չհասան, և հնարավոր չեղավ կանխել աղետը Լեռնային Ղարաբաղում:
Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին, հիշեցրել Ադրբեջանի հակահայ քաղաքականության մասին՝ նշելով, որ այդ երկիրը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»:
Մանրամասները՝ տեսանյութում: