Հանրապետության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, առողջապահության զարգացման գործում մատուցած նշանակալի ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։
Վահե Դավթյանը գրում է. «Ռուսաստանը մայիսի 30-ից կսահմանափակի Հայաստանից ներմուծվող պտղաբանջարեղենային արտադրանքի ներմուծումը, հայտնել է Ռոսսելխոզնադզորը»:
Մեծ Բրիտանիայի դեսպանատունը շնորհավորել է Հանրապետության օրվա առիթով: Շնորհավորական ուղերձը գրված է Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջում:
ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը «Արձագանք «կլասս»-ի տրամաբանության մեջ» վերտառությամբ հրապարակում է արել։
Մեզ ոչ մեկը չի կարող հանել այս տարածքներից: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ այցելելով օկուպացված Արցախ:
Հանրապետության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով պաշտպանության նախարարի տեղակալներ Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով։
Երբ Սահակաշվիլին, որը այսօր իր օրերն է անցկացնում Վրաստանի բանտում, խորհուրդներ է տալիս հայ ժողովրդին, սա իհարկե ոչ միայն զավեշտալի է, այլ նույնիսկ՝ վիրավորական:
Հայաստանի ժողովուրդը տեղյա՞կ է իր ղեկավարության քաղաքականությունից, նույնիսկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում․ Զախարովա
Ղազախստանի և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են հանրապետության տարածքով դեպի Չինաստան գազատարի գործարկման հնարավորությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Երլան Աքքենժենովը։
Այսօր ժամը 13։40-ի սահմաններում Աշտարակ-Երզնկա ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել ձորակում։
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի մասնակցության թեմատիկան կքննարկվի միավորման գագաթնաժողովում, որը տեղի կունենա ուրբաթ օրը՝ մայիսի 29-ին, Աստանայում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանն ու Ղազախստանը կոնսենսուս ունեն ԵԱՏՄ-ին Երևանի մասնակցության ճակատագրի հարցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընտրությունների նախաշեմին մայրաքաղաք զորք մտցնելու նուրբ արվեստը…»:
Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները, որոնք ժամանակին Հայաստանում անհատույց գույք են ստացել, բնակարաններն ազատելու ծանուցում են ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։
Հանրապետության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով զինվորականնեին նոր կոչումներ է շնորհվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
ՀՀ իշխանություններն ու ժողովուրդը նախապես տեղեկացված են եղել Եվրամիության հետ մերձեցման հեռանկարների տնտեսական հետևանքների մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը՝ անդրադառնալով գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի վերաբերյալ պայմանագրի հնարավոր չեղարկման մասին նամակին:
Նիկոլ Փաշինյանը Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ ներկա է գտնվել Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին։
Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Հայաստանը հարստացնելու ծրագրերի մասին, թող ապահովի դա։ «Վեստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Շվեդիան պատրաստում է Ուկրաինային տարբեր մոդիֆիկացիաների Jas 39 Gripen կործանիչների փոխանցումն ու վաճառքը, գրում է «Ուկրաինական պրավդան»՝ հղում անելով Aftonbladet պարբերականին։
«Միջին միջանցքի» զարգացման հեռանկարները դարձել են Էդինբուրգի բիզնես դպրոցի վեբինարի կենտրոնական թեման, հայտնում է Լոնդոնում «Kazinform» գործակալության սեփական թղթակիցը:
Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։ Այս մասին գրված է Ռոսսելխոզնադզորի պաշտոնական կայքում:
Ուոլ Սթրիթը չորեքշաբթի օրվա սակարկություններն ավարտել է աճով, ընդ որում բոլոր երեք հիմնական ինդեքսները թարմացրել են ռեկորդները։
Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) ամբողջությամբ մերժել է «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ի և Քանանյանների՝ ՀՖՖ-ի դեմ ներկայացրած հայցը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զինվորական հոսպիտալ այցելության ընթացքում չի հանդիպել Իրանի դեմ գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողներից որևէ մեկին։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է CBS News հեռուստաալիքը։
Կանադան սկզբունքային համաձայնության է հասել Գերմանիա հեղուկացված բնական գազի արտահանման վերաբերյալ՝ Խաղաղ օվկիանոսի ափին նախատեսվող իր տերմինալից։ Դրա մասին հայտնում է AP-ն՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրին։
Համացանցում տարածվող տեսանյութերի համաձայն՝ ծայրահեղ օրթոդոքս հրեա տղամարդը հրապարակայնորեն բնական կարիքներն է հոգացել Երուսաղեմի Հայկական թաղամասում
Ամերիկյան ռազմական կապալառուներին առնվազն երեք տարի կպահանջվի՝ երեք հիմնական սպառազինության համակարգերի պաշարները վերականգնելու համար, որոնք ակտիվորեն սպառվել են Իրանի հետ պատերազմի ընթացքում։ Դրա մասին ասվում է Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) նոր զեկույցում, որը տրամադրվել է The Associated Press գործակալությանը։
Եվրամիությունը ցանկանում է Ռուսաստանից պահանջել նրա զինված ուժերի սահմանափակում՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մեկնարկի դեպքում: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը՝ Կիպրոսում ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ցանկացած երևացող մարդ մականուն ունի. Դոդի Գագո են ասում, հա, բայց թագավոր էլ են ասում. դե էդ էլ թող ասեն. Ծառուկյան
Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Գեորգի Տիխին պնդում է, որ ԱՄՆ դեսպանատունը չի տարհանվում ուկրաինական մայրաքաղաքից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վեհափառ Հայրապետը եկեղեցական կարգ է կատարում Սարդարապատի հուշահամալիրում