Մեկ մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են ԼԺՀ Սվատովոյի շրջանում քաղաքացիական ավտոմեքենային Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ Այս մասին MAX հարթակում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխարհում ոչ մի երկրի չի թույլատրվի վերահսկողության տակ վերցնել Հորմուզի նեղուցը։ Նա նախազգուշացրել է, որ Վաշինգտոնն առանց տատանվելու կկիրառի ռազմական ուժ, եթե որևէ կողմ փորձի միանձնյա գերիշխանություն հաստատել այս առանցքային միջազգային ջրային զարկերակի նկատմամբ, հայտնում է Fox News-ը։
Ցանկը կհրապարակեմ, բայց ՔՊ-ից անմիջապես հետո. Արման Թաթոյանը դատի կտա Հ1-ին և Դանիել Իոաննիսյանին
Թե բա՝ «ձեր բանակ կոչված փլատակը»: Փլատակը ձեր ուղեղներում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Իսպանական ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել իշխող ԻՍԲԿ-ի (Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցություն) Մադրիդի գլխավոր կենտրոնակայանում։ Քննչական գործողություններն ընթանում են ֆինանսական մեքենայությունների լայնամասշտաբ հետաքննության շրջանակում, որոնցում ներքաշված են երեք նախկին բարձրաստիճան կուսակցական և մի խումբ անձինք, որոնք, ենթադրաբար, փորձել են հակաօրինական ազդեցություն ունենալ դատական և ոստիկանական հետաքննությունների ընթացքի վրա, հայտնում է AP-ն։
Մենք պարտավոր ենք ապահովել 1,5 միլիոն մարդու մասնակցությունը այս ընտրություններին։ Սա սիմվոլիկ թիվ է։ Սա ընտրություն է Վարչաբենդի և Կոմիտասի, ազատության և ստրկության, եկեղեցի սարքողի և քանդողի միջև։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
Մենք ականատեսն ենք Հայաստանի հետ հիանալի նոր հարաբերությունների ձևավորմանը, որոնք, իրականում, շատ երկար ժամանակ լճացած վիճակում էին գտնվում։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Թրամփին ներկայացնելով Հայաստան կատարած այցի արդյունքները:
Թեհրանը չի ստանա պատժամիջոցների ռեժիմի մեղմացում՝ իր բարձր հարստացված ուրանի պաշարներից հրաժարվելու դիմաց, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Այսպիսով ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է, որ ստացել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ այնտեղ նշվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը, կարող են վերանայվել գազի, նավթամթերքի և մի շարք ռազմավարական ապրանքների արտոնյալ պայմանները։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայեթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ ցանկացած հնարավոր համաձայնագրի գլխավոր և «իրական երաշխավորը» Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունն է։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորում է հունիսի վերջին հանդիպում կազմակերպել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Նիկոլ Փաշինյանը Աբովյանում քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ ինքը ԵԱՏՄ երկու բարձրագույն մարմինների անդամ է ու ամեն ինչ անելու է, որ Լուկաշենկոն չօգտագործի ԵԱՏՄ-ն Հայաստանի դեմ։ Նա նաև հայտարարել է, որ «այդպիսի հայտարարություններն անողները փորում են ԵԱՏՄ գերեզմանը»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի խոստացել է հասնել առավելագույնս շահավետ գործարքի կնքմանը՝ Իրանի հետ պատերազմն ավարտելու համար: Նա կոշտ նախազգուշացրել է Թեհրանին, որ հակամարտությունը ձգձգելու և Վաշինգտոնում քաղաքական իրադրության փոփոխությանը սպասելու՝ ռեժիմի փորձերը դատապարտված են ձախողման, քանի որ ինքը «չի անհանգստանում միջանկյալ ընտրությունների պատճառով», հայտնում է CNN-ը։
Սամվել Կարապետյանի հանդիպումը Շիրակի մարզի բնակիչների հետ
Թուրքիայի պալատների և բորսաների միության (TOBB) վերջին տվյալների համաձայն՝ 2026-ի հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիայում գրանցվել է ադրբեջանական կապիտալով 84 նոր ընկերություն:
Պատասխանելով բանակցային գործընթացի ընթացքի վերաբերյալ հարցին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ, իր կարծիքով, Իրանի հետ քննարկումներում «որոշակի առաջընթաց է նկատվել»: Նա հայտարարել է, որ «առաջիկա մի քանի ժամերի և օրերի ընթացքում» կհայտնվի ավելի շատ կոնկրետ տեղեկատվություն, հայտնում է AP-ն։
Այսօր՝ մայիսի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են «Mercedes», «Hongqi», «Chevrolet», «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։
Ծաղիկներս ստիպված պիտի թափեմ, արտահանում չկա. Նիկո´լ, դու´ ես մեղավորը
Մեծ Բրիտանիային և նրա դաշնակիցներին «գնալով ավելի քիչ ժամանակ է» մնում Չինաստանից, Ռուսաստանից և այլ հակառակորդներից եկող անվտանգության ռիսկերից առաջ անցնելու համար։ Նման նախազգուշացմամբ հանդես կգա բրիտանական արտաքին հետախուզության ղեկավարը, հայտնում է CNBC-ն։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Եվրոպա-ասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անդրեյ Ռուսակովն է:
Եթե հեղափոխությունը չլիներ՝ Արցախը չէր կորսվի. ի՞նչ են ցույց տալիս Մտքաչափի հարցումները
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոս»-ի 1/16 եզրափակչում է:
Աստանայում անցկացվելիք հանդիպմանը ՌԴ և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կանդրադառնան Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ձգտման հարցին, սակայն արդյոք այս թեմայով հայտարարություն կլինի, նրանք կորոշեն ինքնուրույն։ Այդ մասին «Вести» լրատվական ծառայությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԵԱՏՄ-ի արտոնությունները Հայաստանին տրվել են փաթեթային, և եթե ուզում են՝ ինչպես ԵՄ-ում, գները ևսպետք է լինեն՝ ինչպես ԵՄ-ում։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Հայաստանին հանրաքվե կպահանջվի, եթե Եվրամիությանն անդամակցելու նրա ձգտումը սկսի խանգարել ներկայիս եվրասիական ինտեգրմանը, լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղարդում է РИА Новости-ն։
Եվրամիությանն անդամակցելու հանուն ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրսգալու շուրջ քննարկումների աճը մեծամասամբ կապված է երկրում նախընտրական արշավի հետ։ Լրագրողների հետ զրույցում նման համոզմունք է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ժամը 15:00-ի դրությամբ ստացել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ ուղղված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
Հանրապետության հրապարակ-Տիգրան Մեծ պողոտա – Քրիստափոր խաչմերուկ ճանապարհահատվածը փակ կլինի մինչև մայիսի 29-ը՝ ժամը 01։00-ն։
«Մենք շատ դրական ենք վերաբերվում ու ողջունում ենք ապաշրջափակման գործընթացները՝ հաղորդակցության և տարանցման ոլորտում Հայաստանի պոտենցիալի առումով»,- հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Հայ ապրանք արտադրողներին չեն սպասում եվրոպական շուկաներում, այնտեղ նրանց անմիջապես կխեղդեն, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Եվրամիությանն անդամակցելու Երևանի ծրագրերը։