Հայաստանի ղեկավարությունը իրեն թույլ է տալիս ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի մասին սադրիչ հայտարարություններ անել, սակայն այդ երկրում կան ուժեր, որոնք այլ տեսակետ ունեն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
ՌԴ-ն նախկինի պես համակողմանի աջակցում է Հայաստանին սահմանային կառույցների ստեղծման և սահմանի պահպանության գործում, այս մասին հայտնել են ՌԴ ԱԴԾ-ից։
ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ընտրական գործընթացի հետ կապված հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 79 քրեական վարույթ, որի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 38 անձի նկատմամբ, որոնցից 15-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 11-ի նկատմամբ` տնային կալանքը, 6-ի նկատմամբ` վարչական հսկողությունը, 1-ի նկատմամբ` դաստիարակչական հսկողությունը, 5-ի նկատմամբ` բացակայելու արգելքը և 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում:
Լեռնային Ղարաբաղից տեղահանված, ՀՀ–ում բնակվող, բայց ՀՀ քաղաքացիություն չստացած անձինք չեն կարող մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳ նախարարությունը։
Մտահոգիչ է՝ մեր հասարակության ֆրագմենտացումը շատ ցցուն կերպով է երևում. Էդգար Էլբակյան
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուկրաիներենով, թուրքերենով ու անգլերենով շնորհավորել է Ուկրաինայի ու ամբողջ աշխարհի մուսուլմաններին Kurban Bayram-ի (Զոհաբերության տոն) կապակցությամբ։
ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը նախնական ստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) շրջանակային համաձայնագիրը։ Բացի այդ, կողմերը ստորագրել են ռազմավարական գործընկերության խարտիա, ինչպես նաև կրիտիկական հանածոների ոլորտում փոխըմբռնման հուշագիր։
Հանրապետության տարածքում մայիսի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 31-ին, հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Մայիսի 30-ին անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարի շրջանակում ժամը 8-ից մինչև ժամը 13․00-ն Դիլիջան-Իջևան ավտոճանապարհից դեպի Պարզ լիճ տանող հատվածում երթևեկությունը կսահմանափակվի։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Ոստիկսնությունը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը մայիսի 27-ին Լոնդոնում կստորագրեն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։
Վաղ առավոտյան Ղրիմի Սևաստոպոլի նավահանգստում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն ավելի քան 20 ուկրաինական անօդաչու են վնասազերծել, տեկլեգրամյան ալիքում գրել է քաղաքի ռուսական կառավարիչ Միխայիլ Ռազվոժաևը՝ ավելացնելով, որ Ուկրաինան օգտագործել է Storm Shadow հրթիռներ։
Իրանից բարձր հարստացված ուրանը դուրս բերելու Ռուսաստանի առաջարկն առաջվա պես գտնվում է սեղանին: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Հնդկաստանն ունի Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական հաջող համագործակցության երկար տարիների փորձ և չի ծրագրում դադարեցնել ռուսական սպառազինությունների ներմուծումը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի անդամ Միթհիլեշ Կումարը, ով վերջերս այցով գտնվում էր ՌԴ-ում:
Սուտը սրանց փեշակն է դարձել, ասում են՝ խաղաղություն ենք բերել, բայց ոչ մի ծրագիր չունեն: Այս մասին Վարդենիսում քարոզարշավի ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը:
ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը բացառել է ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառումը։
Եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, Ռուսաստանը կդադարեցնի հանրապետությանը գազի, նավթամթերքի և ադամանդների մատակարարման համաձայնագրերը, հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Բոլորով միասին ենք հաղթելու. Սամվել Կարապետյանը պատասխանել է վանաձորցիների հարցերին
Երեկ Բաքվի Վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ նախնական դատական նիստ՝ կապված մեր բողոքարկման հետ: Փետրվարի 5-ի Բաքվի Ռազմական դատարանի վճիռը մենք բողոքարկել ենք և երեկ այդ դատը սկսեց, հուլիսի 2-ին նշանակված է առաջին դատական նիստը: Այս մասին ասել է Արցախի նախկին Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը՝ իր ուղերձում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը մայիսի 27-ին հայտարարել է, որ MV Hondius շքեղ զբոսանավի հետ կապված հանտավիրուսի դեպքերի թիվն ավելացել է՝ հասելով 13-ի։
#ՀԻՄԱ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ` ԳՈՐԻՍՈՒՄ. #ՈՒՂԻՂ
#ՀԻՄԱ. «Բոլորին դեմ եմ»-ը իրականացնում է Ժողովրդի զահլեն տանելու քաղաքական ակցիա. #ՈՒՂԻՂ
Իրավապահները մտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակ։ Հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել են, որ 10 ձերբակալված կա։
Ավարտելով իր քառօրյա այցը Հնդկաստան՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն որոշեց մեկ ժամով (բառիս բուն իմաստով) այցելել նաև Հայաստան: Չլքելով «Զվարթնոց» օդանավակայանի տարածքը և չբարեհաճելով մեկնել քաղաք՝ Պետդեպարտամենտի ղեկավարը VIP սրահում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ստորագրել է Սյունիքի մարզով Թրամփի նախատեսվող երթուղու (TRIPP) շրջանակային համաձայնագիրը:
Երևանում ավելի քան 13 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար կալանավորվել է մեկ անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ինչո՞ւ է Փաշինյանը վախենում Սփյուռքից. երկրի ոչնչացման ծրագիրը
Մեկ կարևոր բան, որ մեր պատմագրության մեջ չի ֆիքսվել. Հայ առաքելական եկեղեցին մեզ 1,500-1,600 տարի բերել է, օտար կրոնի կայսրությունների կազմում պահել է, թույլ չի տվել խառնակչություն մեր ժողովրդի մեջ: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
WIN4Education-ն իրականացել է Հայաստանում՝ «Դասավանդի’ր հանուն Հայաստանի», իսկ Վրաստանում՝ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) հետ համագործակցությամբ։
#ՀԻՄԱ. ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ. #ՈՒՂԻՂ
Մայիսի 27-28֊ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի հետ գազի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր չեղարկման հարցը հասցեագրել է «Գազպրոմ» ընկերությանը։