Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն է տեղի ունեցել Բելառուսի սահմանամերձ գոտում։ Այս մասին հաղորդում է ԲելՏա գործակալությունը։
Իրանի հյուսիսարևելյան Մաշհադ քաղաքի Իմամ Ռեզայի դամբարանային համալիրում, որտեղ օրերս թաղվել էր երկրի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյիդ Ալի Խամենեին, այսօր կեսօրին հրդեհ է բռնկվել: Համալիրի տարածքը պատվել է խիտ ծխով։
Երևանի Վաղարշյան փողոցում կատարված դեպքի առնչությամբ ևս 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ըստ Reuters գործակալության՝ Իրանը հրահանգել է եմենյան հուսիներին փակել Բաբ էլ Մանդեբի նեղուցը, եթե Միացյալ Նահանգները հարվածներ հասցնեն իրանական էլեկտրակայաններին:
Օմսկից Ալեքսանդր Երմակովը ձերբակալվել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում այս տարվա հունիսին՝ համակարգչային մեքենայությունների գործի շրջանակներում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հուլիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայից ժամանած գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի խոսնակ, մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար դոկտոր Մաթթիաս Կոպպի։ Այս մասին տեղեկացնում են Մափր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներն իրականացվեն, երկրի զինված ուժերը հարվածներ կհասցնեն տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին։
Հայաստանի Հանրապետությունում առկա է իրավական անվտանգության լրջագույն խնդիր, այս մասին հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմի անդամ Երեմ Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների աշխատակիցներին խրախուսելու համար՝ նրանց 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքների հիման վրա։
Երեկ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ ստանձնեցինք քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի պաշտպանությունը և երեկոյան ուղևորվեցինք «Աբովյան» ՔԿՀ տեսակցելու նրան։ Տրամադրությունը լավ էր, ոգին՝ ամուր։ Այս մասին գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:
Անձամբ չեմ ճանաչում Ծառուկյանին, բայց եկել եմ աջակցությունս հայտնեմ. աղոթք Մոսկվայի եկեղեցում
Ռազմական համագործակցության պլանի համաձայն՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարություններն անցկացրել են «Eternity 2026» համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժությունների պլանավորման համաժողով։ Զորավարժությունները տեղի կունենա Ադրբեջանում։
Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը ԱՄՆ-ի կողմից հնչեցրած սպառնալիքներից հետո հանդես է եկել Հաագայի դատարանի պաշտպանությամբ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին հետևելու նպատակով. տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։
Ռուսաստանն արձանագրում է, որ Պարսից ծոցի գոտում իրավիճակի ապակայունացման հերթական փուլ է նկատվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կառավարության որոշմամբ հստակեցվել է միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին դասավանդվող դասաժամերի համար լրավճարի տրամադրման մեխանիզմների, ինչպես նաև լրավճարի տրամադրման ենթակա առարկաների ձևակերպումը։
Ռուսաստանի համար որևէ նշանակություն չունի, թե ով է զբաղեցնում Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնը, այնուամենայնիվ Կրեմլը հետևում է Ուկրաինայի հետ կապված նորություններին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հուլիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար, դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկուին։ Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:
Թուրքիայում ունեցած հանգիստը քրեական հետապնդմամբ է ավարտվել ռուսաստանցի ամուսինների համար. նրանց բերման են ենթարկել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարում Աստվածաշունչ կարդալու համար, հայտնում է «Գազետա.Ռու»-ն։
Անգլիայի ազգային հավաքականի ավագ Հարի Քեյնը մեկնաբանել է Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայից կրած պարտությունը: Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 1:2 հաշվով՝ հօգուտ արգենտինացիների:
Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը հայտարարել է, որ կառավարությունն անհապաղ կարտաքսի երկրում գտնվող բոլոր իսրայելցիներին։ Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, որոշումը կայացվել է այն լուրերի ֆոնին, թե Իսրայելի քաղաքացիները մասնակցել են «Ֆորեսթ Սիթի» մասնավոր բնակելի համալիրի կառուցմանը։
Շուրջ 30 տարի «Արաքս» թռչնաֆաբրիկան ամեն օր հայկական շուկան ապահովում է թարմ թռչնամսով և հավկիթներով։ Թռչնաֆաբրիկան ամեն օր արտադրում և իրացնում է ավելի քան 10 տոննա հավի միս, որը կազմում է Հայաստանում օրական սպառվող թռչնամսի մինչև 40%-ը, ինչպես նաև 400.000 հավկիթ, ինչը Հայաստանում 1 օրում սպառվող քանակի կեսից ավելին է։
Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի։ Այս մասին ասվում է կառավարության ամենօրյա զեկույցում։
Հունգարիայի նախկին արտգործնախարար Պետեր Սիյարտոն վայր է դնում պատգամավորական մանդատը և աշխատանքի անցնում չինական BYD ընկերությունում։
Այս համագործակցությունը հաջողված օրինակ է, թե ինչպես կարող են խոշոր բիզնեսն ու քաղաքացիական հասարակությունը միավորել ջանքերը՝ հանուն համայնքների սոցիալ-բնապահպանական հզորացման և կայուն ապագայի։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հուլիսի 15-ին մեկնարկել է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելում ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանություն» թեմայով եռօրյա աշխատաժողովը։
Պենտագոնի փաստաթղթերի ուսումնասիրելով՝ ռուսական РИА Новости-ն պարզել է, որ ԱՄՆ-ն կարող է ավելի քան 37 միլիարդ դոլար վաստակել Մերձավոր Արևելքի դաշնակիցներին «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքից։
Այս հոդվածը վերջինն է մի ցիկլում, որը պայմանականորեն կարող ենք կոչել «Հին Հունական» և որի նպատակն է՝ հայաստանյան ներկայիս քաղաքական կյանքը, որ «խառը խփոցի» է հիշեցնում, վերլուծել հին հույների կողմից ստեղծված և դասական դարձած գիտելիքների և մոտեցումների հիման վրա:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել Սերգեյ Կորեցկու թեկնածությունը վարչապետի պաշտոնում, հայտնել է խորհրդարանի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը։
ՀՀ կառավարությունը 545,5 մլն դրամ կհատկացնի COP17-ից առաջ Երևանի Ոսկերիչների փողոցի հիմնանորոգման համար։ Որոշումն այսօր ընդունվեց գործադիրի նիստում։