Համացանցի հայկական տիրույթում կրկին ակտիվացել են ֆիշինգային հարձակումները, որոնք կազմակերպվում են հայկական բանկերի անունով կեղծ կայքերից ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների անունից։ Այս մասին հայտնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ամբակում Գրիգորյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության պետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։
Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արմեն Մելիքբեկյանն ասում է, որ Արազ Օզբիլիսը լավ ֆուտբոլիստ է, բայց վատ մենեջեր:
Ղարիբաշվիլի. Վրաստանի խաղաղ նախաձեռնությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև տվել է կոնկրետ արդյունքներ
Մի խոսքով, ինչպես միշտ, կեղծիք, սուտ և մանիպուլյացիա, խաբեության փորձ, արդյունքում՝ ինքնախաբեություն ու պատրանք։
Կատարվում է քննություն:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյին:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի, Թալինի, Սիսիանի, Գորիսի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
ԱՄՆ-ը չի ձգտում պատերազմի Իրանի հետ և կոչ է անում Թեհրանին նվազեցնել լարվածությունը Մերձավոր Արևելքում, Իսրայելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Աճում են միկոպլազմային թոքաբորբի դեպքերը, որոնք հիմնականում ազդում են երեխաների վրա։ Ո՞րն է «տարօրինակ» վարակի վտանգը և ինչպե՞ս բուժել այն, Փրայմ գործակալությանը պատմել է մանկաբույժ և նեոնատոլոգ Օքսանա Մուրզինան։
Հայտը պատրաստելու համար միջազգային ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով Հայաստանի ներկայացրած հայտադիմումը հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» (Հաագա, 1954 թ․) կոմիտեի 18-րդ նիստում:
Թուրքիայում Անգլիայի առևտրային պալատի նախագահ Քրիս Գաունտն անդրադարձել է Թուրքիայի և Միացյալ Թագավորության միջև առկա առևտրային հարաբերություններին:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2023-ի նոյեմբերի 30-ի թիվ 2076-Ն որոշման ուժի մեջ մտելուց հետո արդեն իսկ մաքսազերծվել է ժամանակավոր ներմուծված 1700 թեթև մարդատար տրանսպորտային միջոց։
Նրանց կուղեկցի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի անկախ փորձագետների խմբի անդամ, պրոֆեսոր Ենս Վելկը (Գերմանիա):
Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Քոնյա քաղաքի մտավորականների, արվեստագետների և մշակութաբանների միության ասոցիացիայի նախագահ, թուրք պրոֆեսոր Յուսուֆ Քյուչյուքդաղը հայտարարել է, որ Գազայից հետո Իսրայելի հաջորդ թիրախը լինելու է Թուրքիան:
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեպատ բնակավարյի համայնքի ղեկավարի նկատմամբ, որը մեղադրվում է կենցաղի տունը շուկայականից էականորեն ցածր գնով աներոջը վաճառելու մեջ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազությունից։
«Ամեն ինչ առնում ենք: Ոչ մի բան չենք կարողացել բերել Արցախից: Էս տունը, որ մեզ են տվել, դատարկ է եղել: Ջրառատ, Մալոչնի ենք ապրում: Այն գումարներն էլ, որ կառավարությունից տվել են, տան համար պարագաներ ենք առել, որ գոնե մի կերպ կարողանանք գոյատևել: Դե պատկերացրեք՝ 8 երեխաներով, ընտանիքում՝ 10 հոգի: Դատարկ պատերի մեջ չէինք կարող ապրել, չէ՞: Բայց մեկ է, հիմա անգամ դարակներ չունենք: Ոչ մի նորմալ ապրանք չկա տանը: Մի հատ փոքր շկաֆ է, 10 հոգու հագուստ չենք կարողանում դնել մեջը: Այս ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ եմ օգնություն ստացել: Լեժանկա եմ գրել՝ չեն տվել»:
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 23:00-ից կդարարեցվի Հանրապետության հրապարակի՝ Աբովյան-Նալբանդյան փողոցները կապող հատվածի երթևեկությունը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ամանորյա տոներին ընդառաջ սպանդանոցային ծագման մսի նկատմամբ վերահսկողության շրջանակներում, հանրապետության իրացման ցանցում մշտադիտարկումներ է իրականացրել նաև հանգստյան օրերին՝ դեկտեմբերի 16-ին և 17-ին:
Սյունիքի Տեղ համայնքում գարնանն ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած հողատարածքների սեփականատերերը պետությունից դեռ որևէ փոխհատուցում չեն ստացել։
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորություններն անցնելու, անօրինական միգրացիա կազմակերպելու, կաշառքի և կեղծ փաստաթղթեր օգտագործելու դեպքեր է բացահայտել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Բելառուսի նախագահն օրերս հերթական բարձրագոչ հայտարարությունն արեց Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ փորձելով Նիկոլ Փաշինյանի համար «ալիբի» ապահովել Լեռնային Ղարաբաղի կորստի համար և հայ ժողովրդին պատուհասած ողբերգության մեղքը գցել Հայաստանի նախորդ իշխանությունների վրա:
Դեկտեմբերի 22-ին՝ ուրբաթ օրը, վերաքննիչ դատարանը քննելու է Նարեկ Մալյանի խափանման միջոցը փոխելու հարցը: Նարեկին նստացրել են լայվի համար. գործով ոչ տուժող կա, ոչ վկա կա, ոչ էլ ապացույց: Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Նարեկից քաղաքական հոդվածով դասական քաղբանտարկյալ է կերտել, որի բանտում լինելը հիմա մի կողմից դարձել է անիմաստ, մյուս կողմից՝ ժամանակավրեպ:
Բքի պատճառով միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցորդներով և կիսակցորդներով մեքենաների երթևեկությունը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։
Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի սահմանային Մեղրաշատ գյուղի բնակիչները մտահոգված են ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ գյուղի դպրոցը փակելու և մեկ այլ բնակավայրի հետ միավորելու նոր որոշումից, որով միավորվելու են մարզի երեք գյուղերի՝ Մեղրաշատի, Բյուրակնի ու Ողջիի դպրոցները:
«Կխնդրեի ամենաջերմ ողջույնները փոխանցել ձեր պետությունների ղեկավարներին, որոնց հետ հույս ունեմ հանդիպել շատ շուտով՝ դեկտեմբերի վերջին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում և Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպմանը»,- ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված իր ուղերձում ասել է Պուտինը: