Փաշինյանը և Հունգբոն մտքեր են փոխանակել զարգացող աշխատաշուկայի մարտահրավերների հաղթահարման քայլերի շուրջ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյին:

Փաշինյանը  կարևորել է ՀՀ կառավարության և Աշխատանքի միջազգային կազմակերպության միջև համագործակցությունը, կազմակերպության կողմից փորձագիտական աջակցության տրամադրումը, այդ թվում՝ ոլորտում առկա խնդիրների վերհանման ու անհրաժեշտ կարգավորումների և բարեփոխումների իրականացման նպատակով:

Այդ համատեքստում, զրուցակիցները հույս են հայտնել, որ Երևանում անցկացված «Սոցիալական արդարության խթանումը. աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում արդյունավետ քննարկումները կնպաստեն ոլորտում առկա խնդիրների լուծմանը:

Նիկոլ Փաշինյանը  անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության քայլերին և ընդգծել միջազգային հանրության աջակցության անհրաժեշտությունը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել սոցիալական արդարության, զարգացող աշխատաշուկայի մարտահրավերների և դրանց հաղթահարման հնարավորությունների ու քայլերի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031