ԱՄՆ-ը չի ցանկանում պատերազմ Իրանի հետ. ԱՄՆ պաշտպանության նախարար

ԱՄՆ-ը չի ձգտում պատերազմի Իրանի հետ և կոչ է անում Թեհրանին նվազեցնել լարվածությունը Մերձավոր Արևելքում, Իսրայելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Միացյալ Նահանգները պատերազմի չի ձգտում, և մենք շտապ կոչ ենք անում Իրանին դեէսկալացիայի ենթարկել»,- ասել է նա լրագրողներին։

Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ Մերձավոր Արևելքում «Իրանի հետ կապված ուժերի» աճող հարձակումները սպառնում են տարածաշրջանի բնակչությանը և մեծացնում Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունն ընդլայնելու վտանգը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031