Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը ճանաչողական այցով կայցելի Հայաստան

Եվրոպայի խորհրդի կոնգրեսի տեղական և տարածքային իշխանությունների պատվիրակությունը, որի կազմում են զեկուցողներ Բերնդ Վորինգերը (Գերմանիա) և Բրոնի Ռադկինը (Միացյալ Թագավորություն), 2023 թվականի դեկտեմբերի 19-ին ճանաչողական այց կկատարի Երևան ու Մասիսի քաղաքապետարան, «Հումանիտար իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու տարածաշրջաններում» 7-րդ հռչակագրի (2023) իրականացմանը հետևելու նպատակով:

Այդ մասին հայտնել է Եվրախորհրդի մամուլի ծառայությունը:

Նրանց կուղեկցի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի անկախ փորձագետների խմբի անդամ, պրոֆեսոր Ենս Վելկը (Գերմանիա):

Զեկուցողները քննարկումներ կանցկացնեն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ։ Պատվիրակությունը կհանդիպի Արտաշատի, Երևանի, Գորիսի և Հրազդանի համայնքների ներկայացուցիչների հետ։

Բացի այդ, կկայանա հանդիպում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության (UNHCR) և Հայկական Կարմիր խաչի ընկերակցության ներկայացուցիչների հետ։

Կոնգրեսի պատվիրակությունը կայցելի նաև Մասիս համայնք՝ հանդիպելու ՏԻՄ ներկայացուցիչներին։

Տեսանյութեր

Լրահոս