Թուրքիան և Մեծ Բրիտանիան մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 24 մլրդ դոլարի

Թուրքիայում Անգլիայի առևտրային պալատի նախագահ Քրիս Գաունտն անդրադարձել է Թուրքիայի և Միացյալ Թագավորության միջև առկա առևտրային հարաբերություններին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Գաունտը նշել է, որ պլանավորվում է մինչև 2023-ի տարեվերջ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները հասցնել 24 մլրդ դոլարի, որը երկուստեք դրական ազդեցություն կունենա:

Նա նաև տեղեկացրել է, որ Միացյալ Թագավորության և Թուրքիայի միջև կնքված ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում առաջիկայում նոր ծրագրեր են մշակվելու և կյանքի կոչվելու:

Նշենք, որ նախքան «COVID-19» համաճարակը, երկկողմ առևտրի ծավալները հասնում էին մինչև 23 մլրդ դոլարի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031