ԱՄՆ-ի բանակի 101-րդ օդադեսանտային դիվիզիան վերջին գրեթե 80 տարիների ընթացքում առաջին անգամ տեղակայվել է Եվրոպայում՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածության աճի ֆոնին: «Ճչացող արծիվներ» մականունով թեթև հետևակային ստորաբաժանումը զրավարժություններ է անցկացնում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Սլովենիայում բացվել են երկրի նախագահական ընտրությունների ընտրատեղամասերը, ընտրելու իրավունք ունի մոտ 1,7 մլն քաղաքացի, հայտնել են հանրապետության ընտրական հանձնաժողովից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Հայ ծանրորդները մեկ օրում երկամարտի 3 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները օգուտ կտան նաև Հայաստանին։
Սի Ծինփինն ընտրվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ Կենտկոմի գլխավոր քարտուղար՝ Կոմունիստական կուսակցության 20-րդ Կենտրոնական կոմիտեի առաջին պլենումում, հայտնում է Xinhua-ն։
Հոկտեմբերի 21-ին Բոսնիայում և Հերցեգովինայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) իր հավատարմագրերը հանձնեց Բոսնիայի և Հերցեգովինայի նախագահության նախագահող Շեֆիկ Ջաֆերովիչին (Šefik Džaferović): Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Սեպտեմբերին Ճապոնիայում գնաճի մակարդակը հասել է 3 տոկոսի, հայտնել են երկրի ազգային գործերի և կապի նախարարությունից։
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշայինների եզրափակչում հայ մարզուհին 4:1 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդի նկատմամբ և արժանացել չեմպիոնի կոչմանը։
Հուսանք, որ հավաքական Արևմուտքը, թուրք-ադրբեջանական տանդեմի միջոցով չի գեներացնի այնպիսի գործընթաց, որտեղ կապիտուլյանտները, հանուն իրենց թշվառ իշխանությունը պահելու` նորից դառնան մարդկային ու տարածքային հսկայական կորուստների պատճառ։
Մեզ երբեմն թվում է ՝ Աստծուն ճանաչելու համար բացառիկ տաղանդ պետք է ունենանք, իսկ իրականում ամեն բան այդքան էլ բարդ չէ։ Աստծուն ճանաչելու համար առաջին հերթին հավատ է հարկավոր։ Կար ժամանակ, երբ հավատքի մեջ թերացել էի ու ինքս ինձ համոզել, թե առանց Աստծո էլ կարող եմ շատ լավ ապրել, հետո հասկացա, որ ես ոչինչ եմ պարզապես, երբ չկա իմ կյանքում Տերը։
Գիրության ոչ ակնհայտ պատճառները գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռուստեմ Սադիկովն անվանել է «Մոսլենտե»։ Նրա խոսքով՝ նիհարողները մեծ ուշադրություն են դարձնում կալորիաների հաշվմանը, բայց միևնույն ժամանակ մոռանում են քաշի ավելացման գործում միկրոֆլորայի դերի մասին։
Կիևը կարող է այս ձմռանը մնալ առանց ջերմության, հնարավոր է մի քանի օր կամ շաբաթ ջեռուցումը անջատվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Экономической правдa»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Կիևի վարչակազմի փոխնախագահ Պյոտր Պանտելեևը:
Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևին:
Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվամիջոցը, որը գործունեություն է ծավալում Գերմանիայից, բացառիկ ձայնագրություն է հրապարակել, որտեղ մի շարք բացահայտումներ է արվում 44-օրյա պատերազմի և դրանում ադրբեջանական զորքերի խնդիրների վերաբերյալ։
Մեկնարկել է «Արարատյան ալյանս» համաժողովի եզրափակիչ պլենար նիստը․ ՈՒՂԻՂ
Ռուսաստանի կառավարությունը փակում է ռուս-վրացական «Կազբեգի-Վերին Լարս» և «Քվեմո Զարամագի» (Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում է գտնվում) անցակետերում տեղակայված շարժական կոմիսարիատները: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Օսիայի Հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
Բողոքի դուրս եկող հանրային խմբերը համատարած ասում են` մի’ քաղաքականացրեք, և վստահ են իրենց ճշմարտացիության մեջ։
Շուկան թողել են ինքնահոսի ու կարծում են, թե դրանով գները կինքնակարգավորվեն. Գնաճը կրկին արագանում է
Արա Աբրահամյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Հա՛յր, նորընծա վանականներին ուղղված Ձեր նամակում գրում եք. «Չնայած ճշմարիտ վանականները հասկանում են, որ այն, ինչ ստանում են այս կյանքում, դրախտային ուրախության մի մասն է միայն և դրախտում այն շատ ավելին է լինելու, սակայն իրենց մերձավորի հանդեպ տածած մեծ սիրուց ցանկանում են դեռ ապրել երկրի վրա՝ աղոթքով մարդկանց օգնելու համար, որպեսզի Աստված միջամտի աշխարհի գործերին ու աշխարհն օգնություն ստանա»:
Կանոնավոր սթրեսի և հուզական ծանրաբեռնվածության պատճառով բազմաթիվ հիվանդություններ են առաջանում։ Вести պարբերականի փոխանցմամբ՝ «Ամենակարևորների մասին» հաղորդաշարի ընթացքում կլինիկական հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Գալինա Տկաչենկոն պատմել է, թե ինչպես է սթրեսն ազդում մեր օրգանիզմի վրա։
20 տարվա ընթացքում կինն արդեն յոթ հազարից ավելի «փողի ստրուկներ» ունի։ Նա շփվում է երկրպագուների հետ և թույլ է տալիս հովանավորել իր գնումներն ու ներդրումները։ Օրինակ, նա գանձում է 50 դոլար մեկ րոպե հեռախոսազրույցի և 500 դոլար՝ երեք րոպեանոց տեսանյութի համար։
Զույգը դուստր է ունեցել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ-ին մեղադրել է գազի գների սահմանման հարցում երկակի ստանդարտներ կիրառելու համար։
Մահափորձ. փաստեր, հանգամանքներ, իրականություն. Էդգար Ղազարյան. #Հիմա
ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի պետական գործունեությունը գրեթե ամբողջությամբ անցել է ուժային կառույցներում։ Այդտեղ երկարամյա կառավարմամբ է պայմանավորված, որ Արցախի հերոս Սերժ Սարգսյանը առաջնային կարևորություն է տվել զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ու լավագույն զինտեխնիկայով համալրմանը։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է։