Սոչիի եռակողմ հայտարարությամբ կողմերը վերահաստատում են իրենց պարտավորությունը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթների հետևողական և անվերապահ իրականացման վերաբերյալ։
Նույնիսկ վերջին ադրբեջանական ագրեսիայից, կորցրած տարածքներից ու 32 գերեվարվածների և 6 զոհերի միջադեպից հետո էլ իշխանությունը չսթափվեց։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ` ՈւՂԻՂ:
Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատի՝ Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանությունները ճանաչելու գործադիրին ուղղված կոչը կարևոր ձեռքբերում է:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ արձանագրվում են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Գրողը տանի, երբ պիտի սովորենք, որ քաղաքականությունը ռեսուրսների շուրջ պայքար է՝ արևի տակ լավ տեղ ունենալու պայքար:
Կորոնավիրուսի օմիկրոն շտամի հայտնվելը վկայում 1, թե որքան վտանգավոր է համավարակը, եւ այժմ որքան բարդ իրավիճակում է գտնվում մարդկությունը:
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթում հրապարակվել է Զաֆեր Թեմոժին անունով հայտնի թուրք ծաղրակնկարչի հերթական աշխատանքը, որում ներկայացվում է Թուրքիայում այս օրերին ստեղծված ֆինանսատնտեսական ծանր վիճակը և դրանից շիկացած ներքաղաքական մթնոլորտը։
Աֆղանստանի հարցով ՉԺՀ-ի հատուկ ներկայացուցիչ Յուե Սյաոյունն Աֆղանստանի իրադրության կարգավորման խնդիրը համարում է հարց, որը հումանիտար բնույթ ունի եւ չպետք է դիտարկվի աշխարհաքաղաքականության պրիզմայով: Նոյեմբերի 29-ին այդ մասին հայտնել է Չինաստանի արտգործնախարարությունը:
Եվրոպական մի շարք երկրներում հայտնաբերել են COVID-19 կորոնավիրուսի նոր շտամով վարակման առաջին դեպքերը, որին ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում տվել են «օմիկրոն» անվանումը։
Ընթացիկ տարվա արդյունքներով աշխարհում զբոսաշրջության ոլորտի եկամուտները կարող են 1 տրիլիոն դոլարով կրճատվել այն ցուցանիշի համեմատությամբ, որը նախորդել է COVID-19-ի համավարակին:
Ալյուրը, շաքարավազը և ձիթայուղը խառնել, ավելացնել ջուր, աղ և ձու: Խմոր հունցել:
2. Խմորը թողնել, որ հանգստանա:
Թեյավճարները ռեստորաններում ողջունվում են, բայց դրանք շատ ավելի համեստ են, քան, օրինակ, ԱՄՆ-ում, քանի որ մատուցողներն աշխատավարձ են ստանում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում նշել են, որ COVID-19-ի օմիկրոն շտամի գլոբալ մակարդակով հետագա տարածման հավանականությունը բարձր:
Ցուցակում Apple-ի բազմաթիվ սարքեր կան, սակայն մեկ այլ ապրանքանիշի բյուջետային սմարթֆոնն անսպասելիորեն երկրորդ տեղում է:
Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանը շարունակում է հանձնվել՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։
Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նոյեմբերի 26-ին, ժամը 05.35-ին, Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 31-ամյա տղամարդու:
Թուրքիայում դեկտեմբերի 1-ին գումարվելու է նվազագույն աշխատավարձի սահմանման հանձնաժողովի նիստը։ Հնգական աշխատողից, գործատուից և կառավարության ներկայացուցչից բաղկացած հանձնաժողովի նիստի ընթացքում կորոշվի 2022 թվականի հունվարի 1-ից աշխատողներին վճարվելիք նվազագույն աշխատավարձի չափը։
Եվրոպայում գազի գինը նոյեմբերի 29-ին կայացած սակարկությունների ընթացքում բարձրացել է հազար խորանարդ մետրի դիմաց 1 100 դոլարից, վկայում են ICE սակարանի տվյալները։
Նշված քրեական գործը հարուցվել է ԱՄՆ քաղաքացի, Կոտայքի մարզում հաշվառված, 62-ամյա Գևորգ Վարդանյանից Երևան քաղաքի Իսրայելյան 43 հասցեում գործող Հայաստանի յոգայի ֆեդերացիայում գողություն կատարելու փաստով: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Գ. Վարդանյանի հարազատը, ում անունը այս պահին չենք հրապարակում, ասում էր. «Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի՝ նոյեմբերի 25-ին, երեկոյան՝ Հայաստանի յոգայի ֆեդերացիայում:
Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերություն ընկերությունը (TUSAŞ) ANKA հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) է մատակարարելու Ղազախստանին։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Ստամբուլում տեղի ունեցած փոթորիկի հետևանքով վիրավորների թիվը հասել է 38-ի, զոհերինը՝ 4-ի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՄԱԿ-ի գլխավոր Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ կորոնավիրուսի նոր շտամի՝ «Օմիկրոն»-ի ի հայտ գալով պայմանավորված ավելի լավ է խստացնել վերահսկողությունը, բայց թույլ չտալ կանգնեցնել միջազգային ճամփորդությունը և տնտեսական փոխգործակցությունը:
2021թ. հոկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) շարունակել է դանդաղել:
Այսօր՝ Երևանի ժամանակով 23։30-ին, Փարիզի Châtelet թատրոնում տեղի կունենա ոսկե գնդակի շնորհանդեսը։
Ռուսաստանը քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Ռիգայում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Մարդու իրավունքների պաշտպանը Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս տունը Ճակատենի բնակիչ Գևորգ Ավագյանի ընտանիքինն է, իսկ վերևում՝ սարի վրա ադրբեջանական զինծառայողների դիտակետ է: Նա զրկվել է ընտանիքի եկամուտից և շարունակում է մեծ վնասներ կրել ադրբեջանական հանցավոր արարքների պատճառով։
Ընթացիկ տարվա լավագույն ֆուտբոլիստը` «Ոսկե գնդակ» մրցանակի հաղթողը, հայտնի կդառնա նոյեմբերի 29-ին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս կոչ է արել որքան հնարավոր է շուտ բանակցել միջազգային համաձայնագրի շուրջ՝ ապագա համաճարակները կանխելու համար: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ ԱՀԿ ղեկավարն այս մասին հայտարարություն է կատարել նոյեմբերի 29-ին Ժնևում: