Ճապոնիայում բժիշկների խումբը բարեհաջող կերպով վիրահատել է դեռևս չծնված, սակայն ծանր սրտային հիվանդություն ունեցող երեխայի։ Ըստ NHK-ի՝ սա աորտալ ստենոզի ներարգանդային բուժման առաջին դեպքն է Ճապոնիայում։
ԱՄՆ-ի բժշկական կարգավորիչին (CDC) առընթեր փորձագետները հանձնարարել են հնարավորինս չօգտագործել կորոնավիրուսի դեմ Johnson & Johnson-ի արտադրության պատվաստանյութը թրոմբների հետ կապված բարդությունների պատճառով։
Դեկտեմբերի 14-ին, ժամը 12։17-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորում՝ մինմալ պնևմոթորաքս, կրծքավանդակի պատի ենթամաշկային էմֆիլեմա, կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած, չթափանցող, ձախ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևանի 23-ամյա երիտասարդ։
Ավելին, նշվում է, թե կառավարող խմբակցությունը երբևէ գնահատական չի տվել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը՝ ներկայացնելով դա որպես ձեռքբերում։
Նա 2019 թվականի հունվարի 15-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության ու դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Գեղամ մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԱԾ ուղղված հարցմանս պատասխանել են, որ Ծառայությունը pegasus ծրագիր ձեռք չի բերել։
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ընթանում է Իրանի միջուկային ծրագրի հարցերով Համատեղ հանձնաժողովի երկրների նիստը: Այդ մասին հաղորդում է «Եվրոնյուս»-ը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է 2020 թվականի ահաբեկչության մասին զեկույցը, որում ի թիվս տարբեր երկրների վերաբերյալ գնահատականների, Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ են տեղ գտել։
Պատվիրակության անդամները Թբիլիսիից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնեն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, իսկ էկոնոմիկայի նախարարը պետք է Վրաստան գործուղման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը հնգօրյա ժամկետում ներկայացնի վարչապետի աշխատակազմ և Արտաքին գործերի նախարարություն:
Ճապոնիայի Ֆուկուիի պրեֆեկտուրայում դեկտեմբերի 17-ին խոշոր ճանապարհա-տրանսպորտային պատահար (ՃՏՊ) է տեղի ունեցել ավելի քան 40 ավտոմոբիլի մասնակցությամբ: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը:
«Խաղաղության դարաշրջանը», որի բացմամբ ակտիվորեն զբաղված է Նիկոլ Փաշինյանը, իրականում պատերազմի դարաշրջան է, պատերազմ, որը վարում է Նիկոլ Փաշինյանը, և որում լրջագույն հաղթանակներ է արձանագրել։
Դավթյանի գնահատմամբ` նախանշված երկաթուղին Հայաստանը մտցնելու է փակուղի, որովհետև դա լինելու է ակտիվ տեմպերով կառուցվող Կարս–Իգդիր–Նախիջևան երկաթուղու շարունակությունը, որն իր հերթին միանալու է Բաքու–Թբիլիսի–Կարս հատվածին` Հայաստանի շուրջ ձևավորելով երկաթուղային օղակ, որն ընդամենը մի փոքր հատվածով է անցնում ՀՀ տարածքով (ինչը մեծ ռիսկ է մեր տրանսպորտային անվտանգության առումով)։
Թուրքիայի ազգային արժույթը շարունակում է անկում ապրել և արժեզրկման հերթական ռեկորդն է գրանցել։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կմեկնարկի Ազգերի լիգայի երրորդ խաղարկությունում Շոտլանդիայի դեմ արտագնա խաղով։
Նրա խոսքով՝ Պուտինը և Բայդենը շփվելու շատ առիթներ չեն ունեցել, բայց ամեն դեպքում շփվել են փոխադարձ հարգանքով:
Թվարկելով վարչակազմի նվաճումները՝ Փսակին նաև ընդգծել է Միացյալ Նահանգների դաշինքների վերականգնումը, այդ թվում Եվրոպայի հետ:
Եվրոպայում գազի գինը դեկտեմբերի 17-ին բորսայական սակարկությունների բացմանն իջել է հազար խորանարդ մետրի դիմաց 1 500 դոլարից ցած՝ ցուցադրելով մինուս 11 տոկոս նախորդ օրվա փակման ցուցանիշի նկատմամբ, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները։
Կոչ եմ անում բոլոր մեր հայրենակիցներին՝ Հայրենիքում ու Սփյուռքում, միանալ այս նախաձեռնությանը և անկախ նրանից, թե երկրագնդի որ մասում եք գտնվում, Նոր տարին դիմավորել Արցախի դրոշը ծածանելով, և այդ տարին կդառնա հույսի ու վերելքի տարի։
Հոգեհանիգիստը տեղի կունենա կիրակի՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 17։30-ից՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։
Ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին մեկնաբանություններն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին:
Թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին Ստամբուլի բորսան հայտարարել է իր աշխատանքը դադարեցնելու մասին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Երևանի ավագանին դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Այս ամենի արդյունքում ակնհայտ է, որ Աշոտ Մինասյանի պատշաճ վարքագծի «կասկածն» արդեն իսկ հաղթահարված է և եթե #Աշոտ_Երկաթ Մինասյանը չհայտնվի ազատության մեջ, ապա ակնհայտ են վերջինիս մեկուսացնելու քաղաքական դրդապատճառները։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքները:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին այցելել են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պլանավորում է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին եւ մտադիր է դա անել ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսի հետ զույգով:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշում է կայացրել՝ բավարարելով պաշտպանների միջնորդությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսազանգի միջոցով բանակցություններ է անցկացրել SpaceX-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱԱԾ-ն բացատրություն է վերցրել նաև ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանից, ինչպես նաև այլ պատգամավորներից: