ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել հրաժարվել «կին» և «մայր» արտահայտություններից

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակիցներին հորդորել է չօգտագործել «մայր», «հայր», «ամուսին» և «կին» բառերը, գրում է New York Post-ը։ Նրա կարծիքով՝ այս խոսքերը «խնդրահարույց» են, և «տիկնայք և պարոնայք» ավանդական խոսքը կարող է նույնիսկ վիրավորել ինչ-որ մեկին։

Բլինքենը կոչ է արել Պետդեպարտամենտի իր գործընկերներին օգտագործել «գենդերային չեզոք լեզու, երբ հնարավոր է»՝ «հարգանք ցուցաբերելու և թյուրիմացություններից խուսափելու համար»:

Փոխարենը, Բլինքենն առաջարկել է Պետդեպարտամենտի պաշտոնյաներին օգտագործել ավելի քիչ խնդրահարույց լեզու՝ «բոլորը», «ժողովուրդը», «ծնող», «գործընկեր» և այլ գենդերային չեզոք բառեր: Հուշագրում նաև խորհուրդ է տրվում խուսափել «առաջնագծում խիզախ տղամարդիկ և կանայք» արտահայտություններից, փոխարենը խորհուրդ է տրվում ասել՝ «քաջ զինվորներ»:

Նախկինում HarperCollins-ը՝ աշխարհի հինգ խոշորագույն անգլալեզու հրատարակչություններից մեկը, խմբագրել է անգլիացի դեդեկտիվ գրող Ագաթա Քրիստիի վեպերը։ Այնտեղից հանվել են «պոտենցիալ վիրավորական» բառերն ու դրվագները։ Մասնավորապես, Հերքյուլ Պուարոյի և միսս Մարփլի հետաքննությունների մասին պատմվածքներում ընթերցողներն այլևս չեն գտնի այնպիսի արտահայտություններ և բառեր, ինչպիսիք են «սև մարմարե մարմին», «հնդկական խառնվածք», «աբորիգեններ» և «հրեա»:

Տեսանյութեր

Լրահոս