Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 52 թեկնածու

Փետրվարի 20-ին ժամը 17:00-ին ավարտվել է Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում կուսակցություններին թեկնածուների ներկայացման համար տրամադրված ժամանակահատվածը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թեկնածուների հստակեցման գործընթացի արդյունքում պարզ է դարձել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուների քանակը: Ընդհանուր առմամբ այն 52-ն է:

Թեկնածուներից 22-ն առաջադրված է քաղաքական գործունեություն ծավալող տարբեր կուսակցություններից, իսկ 30-ն անկախ է:

Թուրքական մեդիայում շրջանառվում է հիմնականում երկու թեկնածուի հաղթանակի հավակնության մասին:

Առաջինը Թուրքիայում իշխող «Ազատություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կողմից ձևավորված «Ժողովուրդ» (Cumhur)» դաշինքի թեկնածու Մուրադ Քուրումն է, իսկ մյուսը՝ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու, ներկայիս Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն:

Այլ կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուներն են՝

1. «Լավ» կուսակցություն (İYİ) – Բուղրա Քավունջու

2. «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցության (DEM) – Մերալ Դանըշ Բեշթաշ, Մուրադ Չեփնի

3. «Հաղթանակ» կուսակցություն (Zafer) – Ազմի Քարամահմութօղլու

4. «Ազգ» կուսակցություն (Millet) – Հասան Հյուսնյու Գյուներ

5. «Երջանկություն» կուսակցություն (Sedaat) և «Ապագա» – Բիրոլ Այդըն

6. «Լիբերալ ժողովրդավար» կուսացկություն (Liberal Demokrat) – Մերվե Քարաթաշ

7. «Հայրենիք» կուսակցություն (Memleket) – Բերք Հաջըգյուզելլեր

8. «Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցություն» (ԺԱԿ-Deva) – Իդրիս Շահին

9. «Արդարություն և Միություն» կուսակցության (Adalet Birlik) – Մուհարրեմ Մութլու

Անկախ թեկնածուներից են՝

Թայլան Յըլդըզ, Հյուլյա Քավուզլու Քարաման, Բիլեն Աքփընար, Իսհաք Աքբայ, Մերվե Քարաթաշ:

Տեսանյութեր

Լրահոս