Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալшցիայի վտանգը իրական է․ Մակրոն

Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է։

Այս մասին Ֆրանսիայում՝ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայստանին, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, նրա ժողովրդավարական ընթացքին և նրա խաղաղության ձգտումներին։

Այս պահին, երբ մենք նշում ենք Միսաք Մանուշյանի եւ կնոջ՝ Մելինե Մանուշյանի հիշատակը, պատերազմական հանցագործությունները շարունակվում են Եվրոպայի մայրցամաքում, և հանուն ազատության պայքարը առավել քան երբևէ պահանջում է պայքար անպատժելիության դեմ։

Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է մնում։

Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի արդյուքնում վիրավորվել է ադրբեջանցի, ինչն ընդունել են նաև Հայաստանի ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ։

Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի արդյուքնում հայկական կողմը ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս