
Փաշինյանը փետրվարի 21-ին Փարիզում կհանդիպի Մակրոնի և Լարշեի հետ

Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա:
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից հայտնում են, որ փետրվարի 21-ին նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Երեկոյան Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը Աննա Հակոբյանի և Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա կգտնվեն Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների՝ Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը:
Փետրվարի 21-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: