Միրզոյանը բարձր է գնահատում ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը երկկողմ կապերի ամրապնդման և տարածաշրջանային կայունության գործում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը ինչպես Եվրամիության հետ երկկողմ կապերի ամրապնդման, այնպես էլ տարածաշրջանային կայունության խթանման գործում։
Այս մասին ՀՀ արտգործնախարարը նշել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մեկամյակի առթիվ X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Թեև մենք դիտարկում ենք գործընկերության հետագա խորացման հեռանկարները և ավելի հավակնոտ օրակարգը, ուրախ ենք նշելու Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության առաջին տարեդարձը:
Մենք կարևորում ենք փոխշահավետ համագործակցությունը և դիտորդական առաքելության ներդրումը ինչպես երկկողմ կապերի ամրապնդման, այնպես էլ Հարավային Կովկասում կայունության խթանման գործում»,-նշված է Միրզոյանի գրառման մեջ։
While we look into prospects of further deepening 🇦🇲🇪🇺 partnership & more ambitious agenda, happy to mark 1st anniversary of @EUmARMENIA. We appreciate mutually beneficial coop & contribution of the mission both to enhancing bilateral ties & promoting stability in #SouthCaucasus.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) February 21, 2024