Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը մեկնել է Հռոմ, որտեղ մտադիր է իր իտալացի գործընկերոջ և երկրի պաշտպանության, ներքին գործերի նախարարության ղեկավարների հետ քննարկել նաև Գազայի հատվածում պահվող պատանդներին ազատելու հարցը:
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» (TÜİK) տվյալներ է հրապարակել Թուրքիայում մարտին գրանցված գնաճ (ինֆլյացիա) վերաբերյալ:
Աշխարհում Իսրայելի դեսպանատներն այլևս անվտանգ չեն Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքին իսրայելական հարվածից հետո։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավոր ռազմական խորհրդական, գեներալ Յահյա Սաֆավին։
Իսրայելի պաշտպանության բանակը գիշերվա ընթացքում դուրս է բերել իր բոլոր ցամաքային զորքերը Գազայի հատվածի հարավից՝ Խան Յունիս շրջանում չորս ամիս տևած մարտերից հետո, հայտնում է Times of Israel-ը։
Սլովակիայի խորհրդարանի ղեկավար Պետեր Պելեգրինին հաղթել է երկրի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 53,12 տոկոսը:
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյանի իր ալիքում գրում է․ «1992 թ. ապրիլի 6-ին հաստատվեցին հայ-չինական դիվանագիտական հարաբերությունները:
Ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։ Ապրիլի 9-ին, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արդեն մի քանի օր է՝ Ադրբեջանը հրետակոծում է հայկական դիրքերը և տեղեկություններ է տարածում, որ հենց Հայաստանն է կրակում. X-ի իր էջում գրել է ԼՀԿ նախագահ, ՀՀ նախկին հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։
Թբիլիսիի Իսան թաղամասի Բոչորմա փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, չորսը վիրավորվել են. պայթյունը որոտացել է հրաձգարանում, հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 7-ին, ժամը 00։30-ից 1։00 ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը։
ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի՝ Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ:
Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայի հատվածում հակամարտության սրվելուց մինչև ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածը շուրջ 600 իսրայելցի զինվոր է զոհվել:
Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայ-ադրբեջանական պատերազմների, ռազմական բախումների բոլոր ընթացքներում ակտիվ կետերից է եղել Տավուշի մարզը: Խորհրդային շրջանի վերջին էտապում՝ 1980-ականներից սկսած, հայերի ու ադրբեջանցիների միջև հակադրությունները, միջադեպերը սկսել են ակտիվանալ նաև Տավուշի հատվածում: Դա են վկայում ժամանակի մամուլում լույս տեսած լուրերը, տեղեկությունները: 1988 թվականին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, ակտիվացավ նաև հայ-ադրբեջանական լարվածությունը Տավուշում: Հայաստանի սահմանագոտու այդ հատվածը հատկապես ամենաթեժն է եղել Արցախի առաջին պատերազմի ժամանակ:
Կոտայքի մարզի «Կամարիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Եթե Արևմուտքը Հայաստանին ֆինասավորի ընդդեմ Ադրբեջանի, մենք եռապատիկը կտանք Բաքվին. այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար, երկրի նախկին ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Ավելի քան 1500 գիտնականներից բաղկացած միջազգային թիմը պարզել է, որ գեր երեխաների, դեռահասների և մեծահասակների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 1 միլիարդը: Այս մասին ասվում է The Lancet գիտական ամսագրում հրապարակված վերլուծական զեկույցում։
Բլոկադայի ժամանակ ես այնքան դրական բաներ եմ տեսել. որևէ մեկը չէր ուզում Արցախը լքել. Աննա Մանգասարյան
Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ապրիլի 5-ին պաշտպանության նախարարության զորամասերից մեկում հյուրընկալվել են կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը։
Ամենամեծ վտանգը, որ այսօր կա, Արցախի բարբառի կորուստն է. Երազիկ Հայրիյան
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Նոյեմբերի 9-ը շոկ էր. դիրքերում իմ տեսածը չէր հուշում, որ պարտության ենք գնում. Ծովինար Բարխուդարյան
Ջերմությամբ և սիրով շնորհավորում եմ բոլոր մայրերին, կանանց, տատիկներին, քույրերին, դուստրերին Մայրության և գեղեցկության, ինչպես նաև Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոների առթիվ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ:
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժինը վերսկսել է իր գործունեությունը իսրայելական հարձակման պատճառով քառօրյա ընդմիջումից հետո, հայտնում է Mehr-ը։
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի՝ Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ.
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։45-00։48-ը Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին, Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից: