
Անգնահատելի և անչափելի է ձեր դերը մեր կյանքում. Խաչատուրյան

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի՝ Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ.
«Սիրելի կանայք,
Սիրելի մայրեր,
Սրտանց շնորհավորում եմ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման և Մայրության ու գեղեցկության տոների առթիվ:
Այս երկու տոնի խորհուրդն ինքնին մարդկայինի ու աստվածայինի մեկտեղումն է, և ինչպես Աստվածամոր, այնպես էլ յուրաքանչյուր կնոջ մայրությունը աստվածային ու նոր կյանքի արարման հրաշք է: «Մայր» գաղափարն ու երևույթը մարդկության համար անսահման սիրո, անձնվիրության ու բարության մարմնացումն է:
Սիրելի կանայք, մայրեր, քույրեր ու դուստրեր, անգնահատելի և անչափելի է ձեր դերը մեր կյանքում: Այս գեղեցիկ օրվա առթիվ կրկին շնորհավորում եմ ձեզ և ի սրտե մաղթում քաջառողջություն, անսպառ սեր, մայրության բերկրանք ու ամենայն բարիք»: