ՌԴ ԱԳ նախարարը ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ առաջիկա այցի շրջանակում նախատեսված են բանակցություններ ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։

«Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ՝ շեշտը դնելով ՄԱԿ-ի, BRICS-ի, ՇՀԿ-ի, G20-ի, APEC-ի և այլ բազմակողմ մեխանիզմների ու ֆորումների համատեղ աշխատանքի վրա։ Նախատեսվում է մտքերի հանգամանալից փոխանակում մի շարք «թեժ թեմաների» և տարածաշրջանային սյուժեների շուրջ, ներառյալ ուկրաինական ճգնաժամը և իրավիճակը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում», – ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս