Բաժիններ՝

Հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը Դիլիջանի ոլորաններում կողաշրջվել է. վարորդի դին դուրս են բերել փրկարարները. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 08։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Արմեն Աբրահամյանը իր վարած «Iveco» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի 1-ին ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Բախման հետևանքով ավտոմեքենայի գլանատակառից սկսվել է գազի արտահոսք, իսկ ճանապարհը դարձել է երթևեկության համար միակողմանի։ Հրշեջ-փրկարարաները վարորդի մարմինը դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել դիատարին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930