«Հայրս շատ կհպարտանար և մեծ պատիվ կհամարեր՝ տեսնելով, որ խորհրդանշական այս վայրը իր անունն ու տեսլականն է կրում։ Հուսով ենք՝ նրա «ներկայությունը» կխրախուսի բազմաթիվ երիտասարդների և ոգեշնչման աղբյուր կդառնա նոր սերունդների համար։ Ազնավուր ընտանիքի և «Ազնավուր» հիմնադրամի կողմից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում այս նախաձեռնությունն իրականություն դարձրած բոլոր կողմերին։ «Ազնավուր» հիմնադրամը, իհարկե, կշարունակի իր համագործակցությունը Արվեստների կենտրոնի հետ՝ համատեղ ծրագրեր իրականացնելով»:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 28-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։
Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը CNN TÜRK-ի հետ զրույցում հայտնել է, որ F-16 կործանիչների հարցով իրենք Անկարայում ԱՄՆի ռազմական կցորդի միջոցով դիմել են Վաշինգտոնին։ Խոսել են ամերիկացի գործընկերների հետ, որից հետո ամերիկյան կողմը 2 անգամ պատվիրակություն է գործուղել Թուրքիա։ Տեղի են ունեցել մի շարք քննարկումներ պատվիրակությունների ձևաչափով, որոնք, ըստ Հուլուսի Աքարի, անցել են բավականին դրական և կառուցողական մթնոլորտում։
«Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական «Haber Global» հեռուստաընկերությունը, հղում կատարելով Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրների, հրապարակել է մի նյութ, որում պնդում է, թե Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈՒ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով։
Գերմանիայի էներգետիկայի նախարար Պետեր Ալտմայերը հայտարարել է, որ «յոթնյակի» երկրները հրաժարվում են էներգապաշարների դիմաց վճարել ռուբլով: Այդ մասին, հաղորդել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Իսրայելի հետ համաձայնություններն արաբական երկրների հանդեպ մեծ հնարավորություններ են բացում տարածաշրջանում հանուն ուրիշ ապագայի կառուցման: Մարտի 28-ին «Նեգեւի գագաթնաժողովում» այդ մասին հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ԱԳ նախարարության ղեկավար շեյխ Աբդալլա բեն Զայիդ Ալ Նահայանը։
Առուշ Առուշանյանն արդարացվեց մի քանի հոդվածներով և մեղավոր ճանաչվեց մի քանի այլ հոդվածներով ու դատարանի դահլիճից ազատ արձակվեց:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ:
Հայաստանի թուլացում ու հեղինակազրկում: Այս նպատակից նիկոլը գեթ մեկ քայլ անգամ չի խեղվել: Նպատակը քողարկվում է մեկ անավարտ պատերազմի, մեկ խաղաղության կեղծիքներով: Այդ բառախաղերի ետևում իրական կերուստներն են ցավը ու դավաճանությունը:
Հարավային Կորեայի առեւտրի, արդյունաբերության եւ էներգետիկայի նախարարությունը սահմանափակել է 57 ոչ ռազմավարական ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանումը Ռուսաստան եւ Բելառուս:
Մեքսիկայի Միչոականի նահանգում առնվազն 19 մարդ է զոհվել զինված հարձակման հետեւանքով: Մարտի 28-ին այդ մասին հայտնել է El Universal թերթը՝ վկայակոչելով նահանգի գլխավոր դատախազությունը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 28-ին հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի (խորհրդարանի) նախագահ Տալանտ Մամիտովին:
Թբիլիսիի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժած երկու տղամարդկանց վիճակը մնում է ծանր։
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ։
Հայ հրաձիգները 10 մեդալ են նվաճել (7 ոսկե և 3 արծաթե) Նորվեգիայի Համար քաղաքում տեղի ունեցած գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում:
Երկու շվեդ գիտնականներ՝ Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի ավագ գիտական ախատակից Հենրիկ Կառլսենը եւ Լինչյոպինգի համալսարանի պրոֆեսոր Բյոռն Ուլա Լինները, կոչ են անում չբոյկոտելու Ռուսաստանի մասնակցությունը «Ստոկհոլմ + 50» բնապահպանական խորհրդաժողովին, որը պետք է երեք ամիս անց տեղի ունենա ՄԱԿ-ի հովանու ներքո:
Մարտի 28-ի ժամը 14։40-ի դրությամբ Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածը (Բազումի տարածք) ձնահյուսի պատճառով երկկողմանի փակ է։
Մարտի 28-ի ցերեկը, 29-31-ն, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 28-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16 մ/վ արագությամբ:
Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները հազիվ թե սկսվեն երկուշաբթի օրը՝ մարտի 28-ին, սպասվում է որ դրանք կմեկնարկեն մարտի 29-ին:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար գազի վճարումները ռուսական ռուբլով իրականացնելու մասին պետության ղեկավարի որոշումը, նշել է, որ դա բարդ գործընթաց է, ուստի ներկայում մշակվում են կառավարության, Կենտրոնական բանկի և «Գազպրոմ»-ի միջև բոլոր եղանակավորությունները:
Երկրում առողջ, գործող ցանկացած ինստիտուտ օրվա իշխանությունների համար մահացու վտանգ է։ Ինստիտուտներ վերացնելու գործընթացը սկսեց Սահմանադրական դատարանից, շարունակվեց դատախազություն, բանակ, զանգվածային լրատվության միջոցներ, տեղական ինքնակառավարման մարմիններով, և վերջինը Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն էր։
Ռուսաստանի Դաշնությունը անհրաժեշտ է համարում, որպեսզի բոլոր կողմերը պահպանեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին խաղաղապահների լրացուցիչ զորակազմ ուղարկելու հնարավորության մասին հարցը հարկավոր է ուղղել Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը:
Քաղաքապետարանի աշխատակիցներին առողջապահական փաթեթով կսպասարկի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունը
Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների հավաքականը մեկնել է Բելգրադ:
Միջազգային իրավունքի տեսանկյունից նոյեմբերի 10-ի համաձայնագիրը թղթի կտոր :
Փառուխում Ադրբեջանը շատ ենթակառուցվածքներ չուներ. դիրքավորված են Արմենակավանում։
Գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերը գտնվում են Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ Այս մասին ասված է ՇՄՆ տարածած հաղորդագրության մեջ:
«Փրկարար Դեմիդով» վթարա-փրկարարական նավը քարշակում է «Օմսկիյ 205» չորաբեռնատար նավը, որը աղետի ազդանշան էր տվել Սեւ ծովի ջրատարածքում, ղրիմյան Կերչից ոչ հեռու: Այդ մասին մարտի 28-ին «Ինտերֆաքս»-ին հաղորդել են «Ռոսմորրեչֆլոտ»-ի մամուլի ծառայությունում:
Էն, որ լոտո են խաղում՝ վերջում ասում ա՝ սպասում ենք. Քաղաքապետը կատակեց:
Բարեկամության մոտ բաներ կային դրված, հանեցիք, ո՞ւր եք տարել դրանք. Հրաչյա Սարգսյան: