5 րոպե առաջ 1 մլն դրամի փոխանցում կատարեց նաև Ավետիք Չալաբյանը. Լիկա Թումանյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքն ու 7 մլն դրամ գրավը։ Գրավի գումարը պետք է վճարվի երեք օրվա ընթացքում։ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն էր տարածել՝ առաջարկելով քաղաքացիներին օգնել հավաքել այդ գումարը։

Լիկա Թումանյանը հայտնում է. «Ընթացիկ հաշվետվության թարմացում

– մեկնարկից մեկ ժամ անց հանրության աջակցությամբ գումարն ավելացավ՝ դառնալով 4 մլն դրամ

– 5 րոպե առաջ 1 մլն դրամի փոխանցում կատարեց նաև Ավետիք Չալաբյանն ու այս պահին արդեն հավաքված գումարը կազմում է արդեն 5 մլն։

Մարդիկ, դուք հզոր եք»։

Տեսանյութեր

Լրահոս