Առ այսօր, միջազգային որևէ կազմակերպություն կամ ՀՀ-ում իր առաքելությունն իրականացնող որևէ դեսպանություն, ձայն անգամ չի հանել ոստիկանական դեմոկրատիայի վերածված Հայաստանում տեղի ունեցող իրավախախտումների վերաբերյալ: Այնպես, ինչպես շատ հետևողականորեն արվում էր նախորդ իշխանությունների օրոք: Ես դա հասկանում եմ, որովհետև այս իշխանությունները հավատարիմ մարիոնետի պես ծառայում են նաև օտարերկրյա շահերին: Բայց մեր շատ ու շատ քաղաքացիների համար այդ լռությունը դիտվում է որպես անընդունելի թողտվություն:
Եվրամիության տարբեր երկրներից հարյուրավոր տրակտորներ հունիսի 4-ին կրկին հայտնվել են Բրյուսելի փողոցներում՝ Եվրախորհրդարանի ընտրություններից երկու օր առաջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Քիչ անց՝ Երևանի ժամանակով 20։00-ին, կմեկնարկի Սլովենիա — Հայաստան ընկերական հանդիպումը։
#ՀԻՄԱ: ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՕՐԸ: #ՈՒՂԻՂ
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սրբազան շարժումն ապացուցել է ամենակարեւորը՝ Նիկոլը լեգիտիմ չէ ու ժողովրդականություն էլ չունի։
«Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդները ոչ թե պաշտպանում են այդ երկրի սահմանները, այլ զբաղված են Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ», – ТАСС գործակալության հետ զրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hունիսի 4-ին, ժամը 16։26-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Էջմիածին-Ապագա ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու ուղղությամբ առնվազն երկու-երեք տարի բավականին ինտենսիվ աշխատանքներ են տեղի ունեցել։ Այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: Նա հիշեցրեց, որ այս տարվա հունվարի 26-ին երկու պետությունների վարչապետերը ստորագրեցին համապատասխան հռչակագիրը, […]
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը չի տեսնում և չի պատկերացնում որևէ հետքայլ Հայաստան-Իրան հարաբերություններում՝ հաշվի առնելով այդ հարաբերությունների բնույթը և այն շահերը, որոնք երկու երկրներն ունեն տարածաշրջանում։ Կոստանյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:
Ես իհարկե կարիք չունեմ քաղաքականապես ձախողված քպ-ներին պատասխանելու, այլ փոխարենը հարցեր ունեմ իրենց քաղաքական տիրոջը՝
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը լուսանկարներ է հրապարակել Տավուշի հանձնված գյուղերից։
Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ։ Այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին:
ԱԳՆ-ն ցանկանում է դեսպանությունների համար նոր շենքեր ձեռք բերել Փարիզում ու Թեհրանում, այդ մասին ասել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ԱԺ-ում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ։
Հունիսի 4-ին Ադրբեջանում մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի հատուկ ջոկատայինների համատեղ զորավարժությունը։ Այն կազմակերպվում է ամեն տարի՝ սկսած 2009 թվականից։
Այսօրվանից՝ հունիսի 4-ից, Վրաստանում սկսել է գործել «օֆշորների օրենքը»։ Խորհրդարանի կողմից օրենքի վրա դրած նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոյի հաղթահարումից հետո փաստաթուղթը ստորագրել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Ռուսաստանն այսօր Միացյալ Նահանգների համար թշնամաբար տրամադրված պետություն է ինչպես և ԱՄՆ-ը Ռուսաստանի համար», – լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Այսօր՝ հունիսի 4-ին, արտակարգ և ցավալի դեպք է արձանագրվել Վայոց ձորի Արատես գյուղում: Քաղաքացին վայրի բույսեր հավաքելիս հանդիպել է գորշ արջի, որը վնասել է նրան։ Դեպքի վայր ժամանել և քաղաքացուն օգնություն են ցուցաբերել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ռենջերները, որոնք նաև դեպքի վայր են ուղղորդել ՀՀ ՆԳՆ աշխատակիցներին։
Շարժումը չպետք է վերածվի ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ։ Համաժողովրդական շարժումն իր հանդարտությամբ, համառությամբ, հաշտության հաստատակամությամբ, իր բովանդակությամբ, կադրերով, ծրագրերով, ապագայի տեսլականով, պատրաստվածությամբ, հանրային ահռելի ճնշման ալիքով պետք է վերածվի իշխանության։ Սա հանրային առողջացման պրոցես է, ոչ թե քաղաքական պայքար։ Այստեղ «եթե» չկա, շարժման պարտությունը հերթական ընդդիմության պարտությունը չէ, այն ամբողջ հասարակության ու մեր հեռանկարի պարտությունն է։
Ադրբեջանի պետական նավթարդյունաբերական «SOCAR» ընկերության և Թուրքիայի պետական սեփականություն հանդիսացող նավթագազային խոշոր «BOTAŞ» կորպորացիան համաձայնագիր են ստորագրել Ադրբեջանից Թուրքիա թուրքմենական գազի մատակարարման վերաբերյալ։
Մայիսի 24-28-ը Ucom ընկերության աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը, որն այս տարի անցկացվում էր «Կենսաբազմազանություն. բնության զարկերակը» խորագրի ներքո։
Հակակոռուպցիոն կոմիտեում ստուգումներ են իրականացվում ՏԿԵ նախարարի թոշակառու մոր՝ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն կառուցելու փաստով։ Այս մասին հունիսի 3-ին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ Ստուգումների համար առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազության դիմումը, որին էլ նախորդել էր «Հետքի»-ի հոդվածը։
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Խ. Խ.–ն կառուցապատման և ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնող մի շարք ընկերություններից 1 700 000 ՀՀ դրամ կաշառք է ստացել, ընդ որում, երկու դեպքում՝ մարզպետարանի մեկ այլ պաշտոնատար անձի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձամբ զանգահարել է ԱՊՀ առաջնորդներին և խնդրել, որ մասնակցեն Շվեյցարիայում Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը նվիրված գագաթնաժողովին: Ինչպես տեղեկացնում է RT-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Արցախի ԱԺ պատգամավոր Արևիկ Պետրոսյանին հեռացրել են «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության շարքերից։
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՄԻՊ-ի պաշտոնը ներկայումս զբաղեցնող անձին ավելի քիչ եմ հարգում, քան ամենավերջին «բերետին»: Նա ոչ միայն իր գործառույթը վատ է կատարում՝ լռում է երբ պիտի խոսեր և խոսում է, երբ պիտի լռեր, այլև ստվեր է նետում «օմբուդսմանի» գաղափարի վրա ինքնին՝ վերածելով այն ինչ-որ չինովնիկական պաշտոնի։
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը կվերափոխի Հարավային Կովկասը և արմատապես կփոխի Ադրբեջանի դերը տարածաշրջանում։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Բաքվի էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղղված ուղերձում։
ԵՄ առաքելության տեղակայումից հետո որևէ մեծ հարձակում, ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, կարծես թե, չի եղել: Այս մասին ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Քաղաքացիներն ամենուր ողջունում են Բագրատ Սրբազանին ու երթի մասնակիցներին
Մեծ հաշվով Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունները չեն կարող խնդիր լինել իրավական առումով՝ երկարատև խաղաղության հաստատման համար: Այսօր Ազգային ժողովի հանձնաժողովներում 2023-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։