«Ռուսաստանն ու ԱՄՆ թշնամիներ են». Պեսկով

«Ռուսաստանն այսօր Միացյալ Նահանգների համար թշնամաբար տրամադրված պետություն է ինչպես և ԱՄՆ-ը Ռուսաստանի համար», – լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Այս մասին Պեսկովը խոսել է՝ մեկնաբանելով ԱՄՆ-ից նախկին հետախույզ Սքոք Ռիթերի ելքն արգելելու մասին Վաշինգտոնում կայացված որոշումը։

Ռիթերը պատրաստվում էր մեկնել Ռուսաստան՝ Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով։

«Հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցների վրա նման սահմանափակումներ կարող են տարածվել հատկապես, եթե խոսքը թշնամական պետություն այցելության մասին է», – նշել է Պեսկովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930