
«Ինձ «սուտ հանելու» հանձնարարականը կատարելիս, քպականները տարբեր հարթակներից պնդում են, որ բոլոր գերիները վերադարձել են»․ Նաիրա Կարապետյան

«Եվրոպական ինտեգրացիա» հաասարակական կազմակերպության ղեկավար Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Խելագարվելու իրականություն է – Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները, մեր եղբայրները ԳԵՐԻ չեն, այսպես են կարծում Ադրբեջանի իշխանությունը և … Հայաստանի իշխանությունը:
Ինձ «սուտ հանելու» հանձնարարականը կատարելիս, քպ-ականները տարբեր հարթակներից պնդում են, որ բոլոր գերիները վերադարձել են:
Ես իհարկե կարիք չունեմ քաղաքականապես ձախողված քպ-ներին պատասխանելու, այլ փոխարենը հարցեր ունեմ իրենց քաղաքական տիրոջը՝
– Հենց այս պահին Բաքվի բանտերում պահվող 23 հայ մարդիկ, ըստ իրենց՝ գերի ե՞ն, թե գերի չե՞ն,
– Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության 8 գերեվարված ներկայացուցիչները գերի՞ են, թե գերի չե՞ն,
– Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հայրենադարձման համար ի՞նչ աշխատանք է կատարվում ձեր կողմից և ո՞ր հարթակներում,
– Ադրբեջանական բանտում գտնվող և ըստ Ադրբեջանի դատարանի վճիռի «ահաբեկչության, անօրինական զենք պահելու և պետական սահմանն անօրինականորեն հատելու համար» դատապարտված մեր եղբայրները գերի չե՞ն,
– Ի՞նչ աշխատանք է տարվում ձեր կողմից նրանց արդարացման և շուտափույթ վերադարձի համար և ո՞ր հարթակներում,
– 2021 թ. հունիսին՝ գերիների 1-2 ամսից խոստացված վերադարձը որոշակի խմբի համար կայացավ 2023 թ. դեկտեմբերին՝ 30 ամի՞ս անց, դուք ազնի՞վ եք,
– Ի վերջո, «մեր գերիները Բաքվի բանտերում պայքարում են անկախության համար» նախադասությունն ուժի մե՞ջ է, թե՞ «Արցախը Հայաստան է և վերջ»-ի ճակատագրին է արժանացել:
Հ.Գ. Ի դեպ, Սրբազանը նախկին չի լինում, որքան էլ շատ սիրեք «նախկին» բառը, Բագրատ Սրբազանի/Bishop Bagrat Galstanyan-ի մասին հանձնարարական իջեցնելիս ջնջեք այդ բառը WhatsApp-ի չատից»: