Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կվերափոխի Հարավային Կովկասը. Բայդեն
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը կվերափոխի Հարավային Կովկասը և արմատապես կփոխի Ադրբեջանի դերը տարածաշրջանում։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Բաքվի էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղղված ուղերձում։
«Երկարաժամկետ խաղաղության համաձայնագիրը վերջ կդնի բազմամյա հակամարտությանը, կվերափոխի Հարավային Կովկասը և արմատապես կփոխի Ադրբեջանի դերը տարածաշրջանում։
ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել այդ ձգտմանը։ Մենք պարտավոր ենք ապագա սերունդներին ապահովել, որ խաղաղությունն ու բարգավաճումը մնան մեր առաջնորդող սկզբունքները»,- ասված է ԱՄՆ նախագահի ուղերձում, որն ընթերցել է ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագա խորհրդական Հարի Քեմիանը։
Հունիսի 4-6-ն Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվում է Բաքվի էներգետիկ շաբաթը։