Հայաստանի իշխանությունները ցանկանում են համագործակցություն հաստատել Skill India սերտիֆիկացված աշխատողների պետական բազայի հետ, որպեսզի կարգավորեն Հնդկաստանից աշխատանքային միգրանտների հրավերը: Այս մասին 2023-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության լսումների ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Իսլամաբադի Գերագույն դատարանն արդարացրել է Պակիստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Արդարության շարժում» կուսակցության առաջնորդ Իմրան Խանին, ինչպես նաև նախկին արտգործնախարար Շահ Մեհմուդ Քուրեշիին՝ պետական գաղտնիքները հրապարակելու մեղադրական գործով։ Այս փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Dawn թերթը։
Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այցելել է Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբ և փաստաթղթեր ներկայացրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Mehr գործակալությանը։
ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին ճեպազրույցի ժամանակ ասաց, որ վարչապետի պաշտոնում կարող է առաջադրվել և ընտրվել Բագրատ Սրբազանը, իսկ երկքաղաքացիության արգելքը հնարավոր է հաղթահարել ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր ձայների 2/3-ով։ Փաստերի ստուգման հարթակն իբր թե փաստեր է ստուգել և մի մեծ հոդված է հրապարակել` նշելով, որ վարչապետին ներկայացվող սահմանադրական պահանջը հնարավոր չէ պատգամավորների միջոցով փոփոխել։
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը պետության ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո մտադիր չէ զբաղվել քաղաքականությամբ: Նա ցանկանում է թոշակի անցնել:
#ՀԻՄԱ: ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՕՐԸ: #ՈՒՂԻՂ
ԱԳՆ շենքի մոտից ձերբակալվածները դուրս են գալիս ՁՊՎ-ներից
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 3-20-ը` ժամը 21:00-07:00-ն, փակ է լինելու Բաղյան փ. – Գայի պ. խաչմերուկից մինչև Բաղյան փ. – Գյուրջյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը։
Հունիսի 3-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում հետևել եմ ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի մարտական հրաձգությամբ մարտավարամասնագիտական զորավարժությանը։
Բագրատ Սրբազանը դատի է տվել իրեն զրպարտած իշխանական լրագրողին։ Մասնավորապես, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ իշխանական քարոզիչ «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանի և ՔՊ կուսակցությանը՝ «Civic.am»-ին՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ հայցը դատարան մուտք է եղել մայիսի 24-ին և մայիսի 27-ին մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աննա Շիլաջյանին։
Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ և բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է «Բանկային գործիքներ և արդի տեխնոլոգիաներ բիզնեսի համար» միջոցառումը: Դրա շրջանակում ներկայացվել են Converse Markets տեխնոլոգիական հարթակը և կորպորատիվ պարտքի ներգրավման այլընտրանքային հնարավորությունները:
Չգիտեմ ո՞վ է ոստիկանությանը ներշնչել, որ կարող է օգտվելով կարգավիճակից լեզվակռիվ անել և վիճաբանել, անպարկեշտ հորդորել, չափ սահմանել, որոշել չափն անցնել չանցնելը կամ չափի մեջ մնալը, բարոյական գնահատականներ տալ, ֆիզիկական կամ սոցիալական դիրքի գերակայության արհամարական ցուցադրություն անել, հանրայինորեն անպարկեշտ մեկնաբանություններ անել, բարեվարքության հետ աղերս չունեցող կամ կիսաքրեական գնահատականներ տալ, բայց մի բան հուշեմ ներշնչողներին և ներշնչվողներին:
Օպեր-լիազորները շարունակում են քաղաքացիական հագուստով մասնակցել հավաքներին` խառնվելով ցուցարարների հետ իբրև թե ցուցարար, այս մասին ահազանգել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Ռոզա Ծառուկյանն իր ներկայությամբ պատվել է 70-ամյա Թովմաս Պողոսյանին։
Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ծննդատան գինեկոլոգիալան բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Միլենա Դմիտրիի Սուքիասյանը։
Դատախազությունում տվյալներ չեն հայտնաբերվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի՝ Կրեմլի գործակալ լինելու մասին։
Օգտվելով առիթից, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում է, կոմանդույուշչի Սամվել Բաբայանը, ով բլոկադայի կեսերին Փաշինյանի կողմից «գործուղվել» էր Արցախ, շարունակում է իր հերթական հարցազրույցով զրպարտել մարդկանց, որոնք օբյեկտիվ պատճառներով նրան պատասխանել չեն կարող: Մի կողմ թողնելով այն, որ սա բոլոր առումներով կոչվում է տականքություն, անդրադառնանք կոմանդույուշչիի հակասական թեզիսներին, որոնք շարքային մարդկանց ուղեղները լվանալու նպատակ ունեն, իսկ մտածող մարդկանց մոտ բազմաթիվ հարցեր են առաջացնում:
ԱԱԾ-ում պաշտոնապես հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը։
Ա․ Մնացականյանի շորերը և իրերը հայտնաբերվել են լճի ափին, իսկ ինքը տարածքում չէ։
«Երբ Նիկոլ Փաշինյանն էր անկարգություններ կազմակերպում ոստիկանի գլխարկը հանում էին գլխից, թքում էին գլխարկի մեջ և հետ դնում ոստիկանի գլխին». Աննա Մկրտչյան
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը սուտ վկայություն տվեց, իբր Գևորգ Պետրոսյանը խմած է եկել հավաքի վայր։
Զորյան ինստիտուտի տնօրեն Գրեգ Սարգսյանն անդրադարձել է Լեմկինի ինստիտուտի հայտարարությանը, որով վերջինս Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր իբր Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեջ։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանուկյանի նախագահությամբ որոշեց՝ Լևոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով, մյուս առաջադրված մեղադրանքով մեղավոր ճանաչել 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ արձակել պատժի կրումից:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 3-ին ժամը 09:30-23:00-ն կդադարեցվի գ.Նոր Կյուրին 1, 2, 3 փողոցների, Արևաբույր, Մարմարաշեն, Ջրահովիտ գյուղերի ջրամատակարարումը:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի ապրիլի 19-ի, 29-ի, 30-ի, մայիսի 29-ի և 31-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքը, հաղորդում է «Ազատության» «Էխո Կավկազա»-ն։
Քաղաքացիները ձեռնաշղթաներով ակցիա իրականացրին ՀՀ ՔԿ–ի մոտ` ի աջակցություն մայիսի 31–ին ԱԳՆ–ի բակից բերման ենթարկված, ապա ձերբակալված քաղաքացիների։
Ադրբեջանում ակտիվորեն պատրաստվում են ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը (COP 29) օգտագործել Հայաստանի դեմ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը` վերլուծելով ադրբեջանական աղբյուրներում տեղեկությունները միջազգային համաժողովի նախապատրասման վերաբերյալ։
Լեմկինի ինստիտուտը պաշտպանել է Հայաստանի քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը և երկրի կառավարությանը կոչ արել զսպվածություն ցուցաբերել, հարգել մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները հունիսի 3-ին՝ ըստ rate.am-ի: