
Թուրքիան ու Ադրբեջանը խոշոր էներգետիկ համաձայնության են հասել

Ադրբեջանի պետական նավթարդյունաբերական «SOCAR» ընկերության և Թուրքիայի պետական սեփականություն հանդիսացող նավթագազային խոշոր «BOTAŞ» կորպորացիան համաձայնագիր են ստորագրել Ադրբեջանից Թուրքիա թուրքմենական գազի մատակարարման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ստորագրման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար, Միքայիլ Ջաբբարովը և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
Ստորագրված պայմանագրերը բխում են այս տարվա մայիսի 14-ին երկու երկրների կառավարությունների միջև ստորագրված «Բնական գազի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրից: Այնտեղ կան դրույթներ ադրբեջանական գազը Թուրքիա մատակարարման, ադրբեջանական գազը Թուրքիայով Բուլղարիա հասցնելու, ինչպես նաև թուրքմենական գազն Ադրբեջանի ու երրորդ երկրների տարածքներով Թուրքիա հասցնելու վերաբերյալ։
Նշյալ համաձայնությունը կգործի մինչև 2030թ.-ը։