
Գալուզինի պնդմամբ՝ «Հայաստանում ԵՄ դիտորդները լրտեսական գործունեությամբ են զբաղված»

«Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդները ոչ թե պաշտպանում են այդ երկրի սահմանները, այլ զբաղված են Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ», – ТАСС գործակալության հետ զրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ «այն ռիսկերից շատերը, որոնց հիմա բախվում է Հայաստանը, կարելի կլիներ չեզոքացնել, եթե Երևանը համաձայներ իրականացնել ՀԱՊԿ հովանու ներքո նախատեսված և իրավիճակի կայունացմանը միտված գործողությունների ծրագիրը»։
Այդ ծրագիրն, ըստ Գալուզինի, ռազմատեխնիկակական աջակցություն էր նախատեսում, ինչպես նաև մոնիտորինգային առաքելության տեղակայում և սահմանապահ զորքերի մարզումներ։