Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Վրաստանի խորհրդարանը մոտ 2,5 մլն դոլար կծախսի 60 նոր ավտոմեքենա գնելու համար։ Էլեկտրոնային մրցույթը հայտարարվել է Պետական գնումների գործակալության կայքում, հայտնում է «Մթավարի արխին»-ն։
Լոռու մարզում պետքարտուղարի տեղակալ Զեյան այցելեց Հաղպատի միջնադարյան վանական համալիր՝ ծանոթանալու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը։
Իսրայելցի զինվորականները պաշտոնապես հայտարարել են, որ հարձակվել են Գազայի հատվածի հարավում գտնվող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդների վրա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իսրայելին տրվող ռազմական աջակցությանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է նաև Հայաստանին առնչվող հարցերին:
Նարեկ Մ.-ն տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ստորագրության էսքիզի հեղինակը հայազգի մաթեմատիկոս և գեղագիր Հակոբ Վահրամ Չերչիյանն է եղել: Թուրքական իշխանամետ «YeniAkit» թերթի կայքը ծավալուն և հանգամանալից հոդվածով անդրադարձել է թուրքական իրականության մեջ ոչ շատ հաճախ բարձրաձայնվող այս փաստին:
Հնդկաստանի նավթի և բնական գազի նախարար Հարդիփ Սինգհ Պուրին կոչ է արել ակտիվացնել նավթի և գազի արդյունահանումը երկրի տարածքում՝ նվազեցնելու հանրապետության կախվածությունը ներմուծումից և ապահովելու վառելիքի առկայությունը։ Այս մասին հայտնում է NDTV-ն՝ մեջբերելով նախարարի խոսքերն, ով նաև կոչ է արել ակտիվ ներդրումներ կատարել նավթի ազգային արդյունահանման մեջ։
Եվրոպան հիմա փլուզման վտանգի տակ է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Բաքվում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։
Բելգիական քաղաքներից ոչ մեկը չի ցանկացել ընդունել Ազգերի Լիգայի խմբային փուլի շրջանակում Իսրայելի հավաքականի դեմ ազգային թիմի ֆուտբոլային հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով HLN-ին:
«Ողջույն Հայաստանից»։ Հայաստան ժամանելուն պես ուրախ էի հանդիպել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինի հետ: Ակնկալում ենք ամրապնդել համագործակցությունը կառավարության և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ՝ խթանելու ժողովրդավարական օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը և դատական բարեփոխումները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա:
Հուլիսի 13-ին, ժամը 15:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ այսօրվա հանդիպման ժամանակ Ալիևը ևս մեկ անգամ խոսել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին՝ դա նախապայման համարելով խաղաղության պայմանագրի ստորագրման համար:
Երևանում հուլիսի 13-ին երեկոյան, 14-18-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն է:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Պետականության օրվա կապակցությամբ շնորհավորել է Չեռնոգորիայի կառավարությանն ու ժողովրդին։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։
Ամերիկահայ երիտասարդներն ակցիա են անցկացրել ԱՄՆ–ում և Կոնգրես են գնացել վերնաշապիկներով, որոնց վրա պատկերված են եղել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների լուսանկարները։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։
Իրանի խորհրդարանի (Մեջլիս) հայ խորհրդարանականները շնորհավորել են երկրի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Բելգրադը և Կահիրեն առաջիկայում համատեղ զորավարժություններ կանցկացնեն, այդ թվում՝ հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ։
Երկրի իշխանությունները տեղեկացրել են, որ փլատակների տակ մնացել էր 154 դպրոցական, նրանցից 22-ի կյանքը փրկել չի հաջողվել։ Երկհարկանի շենքը փլուզվել է դասերի սկսվելուց կարճ ժամանակ անց։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» խորհրդարանական խմբակցության պատգամավորները երկրի գործող վարչապետ Գաբրիել Աթալին ընտրել են որպես խմբակցության նախագահ։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Արմավիրի մարզի գյուղերի մեկում այսօր կրակոց է հնչել, սեփական տան ննջասենյակում հայտնաբերվել է տղամարդու մարմին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին։ Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, շնորհավորելով Ադրբեջանում COP29-ի միջոցառումն անցկացնելու նախաձեռնությունը՝ նշել է, որ ինքն անձամբ կմասնակցի հավաքին:
Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս նահանգում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 90-ը։
Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը մինչև 2030 թվականը իրատեսական է՝ չնայած հանրապետության և համայնքի միջև առկա խնդիրներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Հուլիսի 11-ի երեկոյան, մինչ կեսգիշեր, Երևանի կենտրոնում` ոստիկանության Կենտրոնական բաժնի սպասարկման տարածքում, իրականացվեց ուժեղացված ծառայություն: Միջոցառմանը ներգրավված էր 170 ոստիկան, կազմվել էր շարժական 35 խումբ:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ստորաբաժանումներից մեկի հրամանատար Ռաֆիա Սալյաման զոհվել է Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս նահանգում իսրայելական հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։