«Ահա, թե ինչ պետք է իմանալ սպասվող «պատմական» պայմանագրի մասին». Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ինչ պետք է իմանալ սպասվող «պատմական» պայմանագրի մասին.

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ այսօրվա հանդիպման ժամանակ Ալիևը ևս մեկ անգամ խոսել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին՝ դա նախապայման համարելով խաղաղության պայմանագրի ստորագրման համար:

Այն հետևողականությամբ, որ Բաքուն այս հարցն առաջ է մղում միջազգային հարթակներում՝ լեգիտիմացնելով իր օրակարգը, հուշում է, որ Սահմանադրության փոփոխության հարցը շատ շուտով Երևանի առաջ դնելու է ոչ միայն Բաքուն, այլ նաև Արևմուտքը:

Փորձը ցույց է տվել, որ Փաշինյանն այս առումով Արևմուտքի համար «հարմար» գործընկեր է, որովհետև բավարարում է ցանկացած գնով խաղաղություն հաստատելու արևմտյան շրջանակների պահանջը:

Շատ շուտով կրկին կլսենք Փաշինյանի դասախոսություններն այն թեմայով, թե «ցլերը կգզեն մեզ», եթե չփոխենք Սահմանադրությունը:

Ահա, թե ինչ պետք է իմանալ սպասվող «պատմական» պայմանագրի մասին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031