Բաժիններ՝

Բելգիայի քաղաքները հրաժարվել են ընդունել Իսրայելի հավաքականի հետ խաղը. ԶԼՄ

Բելգիական քաղաքներից ոչ մեկը չի ցանկացել ընդունել Ազգերի Լիգայի խմբային փուլի շրջանակում Իսրայելի հավաքականի դեմ ազգային թիմի ֆուտբոլային հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով HLN-ին:

Ավելի վաղ Բրյուսելը պաշտոնապես հայտարարել էր, որ մերժման պատճառը անվտանգության սպառնալիքներն են: HLN-ը նշում է, որ Բելգիա-Իսրայել խաղը չընդունելու մասին հայտարարել են նաև Լիեժ, Լյովեն, Անտվերպեն, Բրյուգե քաղաքները:

Հավաքականների հանդիպումը, որը նախատեսված է սեպտեմբերի 6-ին, տեղի կունենա արտերկրում:

Բելգիայի արքայական ֆուտբոլային ասոցիացիան հանդիպման անցկացման այլընտրանքային վայրերի վերաբերյալ խորհրդակցություններ է անցկացնում Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) հետ: Տարբերակներից մեկը Հունգարիայում գտնվող «Պանչո Արենան» է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031