Բաժիններ՝

Կրակոց՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկում․ ննջասենյակում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Արմավիրի մարզի գյուղերի մեկում այսօր կրակոց է հնչել, սեփական տան ննջասենյակում հայտնաբերվել է տղամարդու մարմին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունն ու ոստիկանության Մեծամորի բաժինը տեղեկություն են ստացել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա։

Ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված գյուղի տներից մեկի ննջասենյակում, անկողնում պառկած հայտնաբերել են նույն տան բնակիչ 55-ամյա Արթուր Ա․-ի դին։

Տեղում աշխատել է նաև փորձաքրեագետը։ Մարմնի մոտ հայտնաբերվել է նրա անվամբ հաշվառված «ԻԺ 18 Ե» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան։Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նշված հրացանով կրակոց է արձակել իր ձախ կրծքավանդակի շրջանին և ինքնասպան եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031