Բաժիններ՝

Իսրայելը հարձակվել Է ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա. ՑԱԽԱԼ

Իսրայելցի զինվորականները պաշտոնապես հայտարարել են, որ հարձակվել են Գազայի հատվածի հարավում գտնվող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդների վրա։

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) հաղորդագրության համաձայն՝ ավիահարվածը հասցվել է այն շրջանին, որտեղ գտնվող խաղաղ բնակիչների շրջանում թաքնվել են ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան անդամները:

«Իսրայելի պաշտպանության բանակի և ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱԿ) համատեղ գործողության ընթացքում, որը հիմնված է ճշգրիտ հետախուզական տվյալների վրա, ՑԱԽԱԼ-ի Հարավային հրամանատարությունը և Իսրայելի օդային ուժերը հարված են հասցրել այն շրջանին, որտեղ քաղաքացիական անձանց թվում եղել են ՀԱՄԱՍ-ի երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ և ևս մի քանի ահաբեկիչներ։ Հարվածը հասցվել է ծառերով և շինություններով շրջապատված բաց տեղանքին», – ասվում է հայտարարության մեջ։

ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հաստատել է, որ հարվածը հասցվել Է Ալ-Մավասի շրջանին, որտեղ, ըստ ճշտված հետախուզական տվյալների, գտնվել են ՀԱՄԱՍ-ի մարտական թևի հրամանատար Մուհամմադ Դեյֆը և ՀԱՄԱՍ-ի տեղի բրիգադի հրամանատար Ռաֆիա Սալյամուն:

Սակայն նրանց մահվան փաստն առայժմ պաշտոնապես չի հաստատվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031