Սերբիան և Եգիպտոսը պատրաստվում են համատեղ զորավարժություններ անցկացնել. Ալեքսանդր Վուչիչ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Բելգրադը և Կահիրեն առաջիկայում համատեղ զորավարժություններ կանցկացնեն, այդ թվում՝ հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ փոխանցելով Սերբիայի նախագահի խոսքերն՝ ասված Եգիպտոս կատարած այցի ընթացքում։

«Մենք քննարկել ենք բոլոր աշխարհաքաղաքական հարցերը, խոսել ենք համագործակցության կոնկրետ տեսակների մասին՝ գյուղատնտեսությունից մինչև ռազմատեխնիկական համագործակցություն, շատ շուտով տեղի կունենան սերբական և եգիպտական ​​բանակների համատեղ զորավարժությունները, առաջին հերթին՝ հատուկ ստորաբաժանումների»,- ասել է Վուչիչը։

Ըստ աղբյուրի՝ Սերբիայի և Եգիպտոսի կառավարական պատվիրակությունները ստորագրել են ազատ առևտրի համաձայնագիր և ևս 10 փաստաթուղթ՝ տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ։

«2022 թվականից և ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի ստորագրումից հետո մենք այսօր կարողացանք ստորագրել կարևոր փաստաթղթեր։ Սերբիայի և Եգիպտոսի համար ազատ առևտրի համաձայնագիրը բացառիկ նշանակություն ունի», – ընդգծել է Սերբիայի ղեկավարը՝ հրավիրելով Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիին Սերբիա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031