
34-ամյա Վարդան Խ.-ն կալանավորվել է

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ՀՆԳ ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 11-ին, ժամը 19.30-ին, Պռոշյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 34-ամյա Վարդան Խ.-ին:
Նա ապրիլի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-155-րդ (Սպանության փորձին հանցակցելը) հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: