Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Իրանի խորհրդարանի (Մեջլիս) հայ խորհրդարանականները շնորհավորել են երկրի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

«Կառավարության պաշտոնյաների փոխգործակցությունն ու սիներգիան երկրի ժողովրդին կբերի վարդագույն ու լուսավոր ապագայի», – ընդգծել են իրանահայ օրենսդիրները։

Ըստ աղբյուրի՝ խորհրդարանականներ Արա Շահվերդյանն, ով Թեհրանում հայ-քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչն է, և Սպահանում եւ Հարավային Իրանում հայ-քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչ Մանսուրյանը, շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին Իրանի Իսլամական Հանրապետության 9-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով՝ Իրանի կառավարությանն ու ժողովրդին մաղթելով հետագա հաջողություններ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031