Հնդկաստանի նավթի նախարարը կոչ է արել ակտիվացնել նավթի և գազի արդյունահանումը երկրի տարածքում

Հնդկաստանի նավթի և բնական գազի նախարար Հարդիփ Սինգհ Պուրին կոչ է արել ակտիվացնել նավթի և գազի արդյունահանումը երկրի տարածքում՝ նվազեցնելու հանրապետության կախվածությունը ներմուծումից և ապահովելու վառելիքի առկայությունը։ Այս մասին հայտնում է NDTV-ն՝ մեջբերելով նախարարի խոսքերն, ով նաև կոչ է արել ակտիվ ներդրումներ կատարել նավթի ազգային արդյունահանման մեջ։

«Նավթի հետախուզումն ու արդյունահանումը մինչև 2030 թվականը 100 միլիարդ դոլարի ներդրումային հնարավորություններ են տալիս», – ասել է Պուրին՝ հավելելով, որ Հնդկաստանի տարածքում նստվածքային ավազանները պարունակում են մոտ 651,8 մլն տոննա հում նավթ և 1138,6 մլրդ խմ բնական գազ։

Նա նշել է, որ առայժմ հետազոտվել է Հինդուստանի նստվածքային ավազանի տարածքի միայն 10%-ը։

«Ինձ համար տարօրինակ է, որ Հնդկաստանն այդքան մեծ կախվածություն ունի նավթի ներկրումից՝ չնայած մեր ունեցած առատ երկրաբանական ռեսուրսներին։ Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն նոր ռեսուրսների հայտնաբերմանը», – ասել է նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս