Նիկոլ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության պաշտոնական արարողությանը։ Միջոցառումը տեղի է ունեցել Իրանի Մեջլիսում։
Վրաստանի Քոբուլեթիի մունիցիպալիտետում թունավոր օձի խայթոցից գերմանացի 44-ամյա զբոսաշրջիկ է մահացել:
ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով. «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հրավերով հուլիսի 30-ից օգոստոսի 12-ը մասնակցում ենք Պեկին քաղաքի «AIBO» ակադեմիայում անցկացվող «Համաշխարհային զարգացման շրջանակներում գլոբալ գործընկերության կառուցում հանուն զարգացման» սեմինարին»:
Դանիան դադարեցրել է Վրաստանի հետ 4-ամյա ռազմական համագործակցությունը, որի բյուջեն կազմել է մոտավորապես 71,5 մլն դանիական կրոն (ավելի քան 28 մլն լարի)։
Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանին կաշառք ստանալու մեղադրանք է ներկայացվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Էգեյան և Միջերկրական ծովերում լարվածությունից հետո չեղարկվել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայայի մեկօրյա այցը Աթենք։
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել է, որ հայ գործընկեր Ռուբեն Ռուբինյանի հետ կառուցողական քննարկում է ունեցել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտների շուրջ։
Փոքր Վեդու «Զարթոնք» մանկապարտեզի դաստիարակը՝ Հերմինե Սարգսյանը (լուսանկարում), որն ավագ խմբի սան Ա. Կ-ին ծեծել էր քնի ժամին, զղջացել է արարքի համար ու պատրաստ է ներողություն խնդրել ե՛ւ երեխայից, ե՛ւ նրա ծնողներից: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Հերմինե Սարգսյանի պաշտպան Արթուր Նահապետյանը. «Նա ամբողջությամբ զղջում է կատարված փաստի համար, դիրքորոշում է արտահայտել, որ պատրաստ է ներողություն խնդրել թե՛ երեխայից, թե՛ նրա ծնողներից»:
«Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին՝ Ռուսաստանի միջամտության մասին պնդումները աբսուրդային են», – այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցը, որի համաձայն Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը փորձում են միջամտել ամերիկյան ընտրարշավի ընթացքին։
Մարիա Տերտերյանի քույրը՝ Քրիստինա Մանգասարյանը գրում է. «Մեծ ցավով հայտնում եմ այն մասին, որ երեկ երեկոյան կյանքից հեռացավ քույրս՝ տաղանդավոր Մարիա (Մաշա) Տերտերյանը։ Չեմ կարող նկարագրել այն ցավը, որ ապրում է մեր ընտանիքն ու մտերիմները»:
Սուրեն Սուրենյանցը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ Փարիզ-2024-ի շրջանակում միջազգային օլիմպիական հանրությանն ուղղված կոչին՝ Բաքվում պահվող հայ գերիների ազատման ուղղությամբ ջանքեր գործադրելու վերաբերյալ:
Ucom ընկերության մարզային ցանցերի վերազինման ռազմավարության շրջանակում մեկնարկել է նոր երկարաժամկետ նախագիծ, որի առաջին փուլով աշխատանքներ են իրականացվում Լոռվա մարզում։
Հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։
Մենք այն հասարակությունն ենք, որ հեռախոսներով ու համակարգիչներով նայել է իր հայրենիքի կորստին, իր հայրենակիցների գաղթին։ Սա խարան է, բայց ոչ՝ դատավճիռ, եթե մենք ցանկանանք փոխվել, ցանկանանք առերեսվել ինքներս մեզ և ձգտել բարոյական հասարակության։
Իրանի Իսլամական Հանրապետությունը «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է տեր կանգնել այս դիրքորոշմանը։ Այս մասին, ինչպես գրում է Mehr գործակալությունը, ասել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Ամեն ինչ կախված է Bz-բաղադրիչից և մագնիսական դաշտից. եթե այն բացասական լինի, ապա փոթորիկները մեծ կլինեն, եթե դրական՝ կլինեն փոքր և չափավոր, G2, G3, հնարավոր է նաև G4 մակարդակի»,-ասել է Աբունինան:
Վրաստանի Մառնեուլի-Թբիլիսի ճանապարհին վթար է տեղի ունեցել: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը դատապարտել է Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ քրիստոնեական հավատքի նսեմացմանն ուղղված ներկայացումը։
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Փարիզ-2024-ի շրջանակներում նամակ էր ուղղել միջազգային օլիմպիական հանրությանը՝ կոչ անելով հավատարիմ մնալով օլիմպիզմի վեհ գաղափարներին` ջանքեր ներդնել Բաքվում պահվող հայ գերիների ազատման ուղղությամբ։
ՍԴ-ն մերժել է Դավիթ Տոնոյանի գործով Վերաքննիչ դատարանի դիմումի հիման վրա գործի քննությունը, այլ խոսքով՝ Փաշինյանի «գրպանի» ՍԴ-ն «օրինականացրել» է գեներալի չհիմնավորված կալանքը:
Մահացել է «Ավետ Տերտերյան» մշակութային հիմնադրամի ղեկավար, դաշնակահարուհի Մարիա Տերտերյանը: Նշենք, որ Մարիա Տերտերյանը կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի թոռնուհին է:
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Հաքքարի քաղաքի Սյումբուլ թաղամասում տեղի ունեցած հարսանիքին մասնակցած երաժիշտներն ու փեսացուն «կազմակերպությունների քարոզ» անելու կանխավարկածով ձերբակալվել են:
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը լրացուցիչ ուժեր է ներգրավում` կապված ՌԴ սահմանապահների առաջիկա դուրսբերման հետ։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Մարգարայի նոր վերանորոգված անցակետում այսօր նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնացների հանդիպումը. Հայաստանի պատվիրակների ավտոմեքենաներն արդեն ներսում են։
Երևանում հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-3-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հուլիսի 7-28-ը վրաց-թուրքական «Սարփի» և վրաց-ադրբեջանական «Կարմիր կամուրջ» մաքսակետերում վրացի մաքսավորները կանխել են խոշոր չափի չհայտարարագրված գումարի գաղտնի ներմուծման դեպքեր, տեղեկացրել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից։
Ռոնալդն ու Սուսաննան ծանոթացել են համացանցով՝ քրիստոնեական կայքում։ Նրանց առաջին ամենամեծ դժվարությունը Հայաստանի ու Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն էր։ Ռոնալդը Հայաստան գալ չէր կարող։ Զույգը որոշել ու հանդիպել է Դուբայում, այնտեղ էլ ամուսնացել են։ Մանրամասները՝ «Ամերիկայի ձայնի» տեսանյութում.
Տաք բանանները ստացված կարամելի հետ անմիջապես լցրեք ափսեների մեջ: Մատուցեք վանիլային պաղպաղակի հետ, որի վրա էլ լցրեք հալեցրած շոկոլադը:
«Ահավասի՛կ ես և իմ զավակները, որոնց Աստված ինձ տվեց» (Եբրայեցիս 2:13):