Բաժիններ՝

Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին կաշառք ստանալու մեղադրանք է ներկայացվել

Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանին կաշառք ստանալու մեղադրանք է ներկայացվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել բժշկական կեղծ ախտորոշման հիմքով զորակոչիկին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար»,– ասաց նա։

Բացի ՀՀ ԱՆ հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենից, նույն վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունեն ևս երեք անձ, որոնց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նշենք, որ Սահակ Հակոբյանը ՀՀ ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն է նշանակվել 2024 թ. հունվարի 16–ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031