Հուլիսի 31-ին, ժամը 12:56-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ակնաշեն գյուղում գտնվող ջերմոցում:
«Հայփոստ» ընկերության միջոցով Ֆրանսիայից Հայաստան ներմուծված առաքանիում հայտնաբերվել են «MENTOS» տեսակի մաստակի տուփեր, որոնց մեջ եղել է «B 8» գրառմամբ, «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ «սուբուտեքս» տեսակի 886 հաբ։
Ռուսաստանն սկսել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի ափամերձ քաղաքում՝ Օչամչիրեում, ռուսական ռազմական և ռազմածովային ուժերի մշտական բազայի կառուցումը, գրել է առցանց Bellingcat-ի հետաքննող լրատվամիջոցը:
ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը Փարիզի օլիմպիական խաղերում.
«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը» Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին ուղղված նամակում կոչ է արել դիմել միջազգային հանրությանը՝ հայ փախստականներին տրամադրելու անհապաղ մարդասիրական օգնություն և պաշտպանություն՝ ապահովելով նրանց անվտանգությունը, ինքնությունը և հայրենիք վերադառնալու նրանց հիմնարար իրավունքները։
ԱՄՆ-ը դադարեցնում է օգնությունը Վրաստանին՝ նրա կառավարության գործողությունները համարելով անհամատեղելի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության հետ։
Արձանագրությունը ստորագրեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին:
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում շարունակվում է ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության և ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացվող փոխհատուցման միջոցների՝ խարդախությամբ հափշտակությանը և այդ նպատակով փաստաթղթերի կեղծմանը վերաբերող ևս մեկ քրեական վարույթի նախաքննությունը։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն «Էրրոու» հեռահար հակահրթիռային պաշտպանության համակարգի բազայի զինծառայողների մոտ հայտարարել է. «Մենք պատերազմ չենք ուզում, բայց պատրաստվում ենք բոլոր զարգացումներին»:
Բագրատ Սրբազանի վերաբերյալ զրպարտությունը հերքելու պահանջով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան է ներկայացվել հայցադիմում ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրած civic.am լրատվամիջոցի և դրա լրագրող Դավիթ Լևոնյանի։ Հայցադիմումն ընդունվել է վարույթ, և առաջին դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 6-ին ժամը 12:00-ին՝ նշված դատարանի «Արաբկիր» նստավայրում։ Այս մասին գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելն օգոստոսի 1-ից 3-ն այցելելու է Ղազախստան և Ղրղըզստան։ Այս մասին հաղորդում է ԵՄ արտաքին կապերի ծառայությունը։
Ռուսաստանի կառավարությունը բենզինի արտահանման սահմանափակումները կերկարաձգի մինչև հոկտեմբերի վերջ։ Ինչպես հաղորդում է ՌԲԿ–ն, այս մասին հայտարարել է էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սորոկինը՝ նշելով, որ սկզբունքային որոշումն արդեն կայացվել է:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Հարավային Կովկասում լարվածության աճի ֆոնին, վերսկսում է ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ:
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարևորել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: Նա գրառում է արել X սոցիալական ցանցում:
Ռուսական խոշոր մարկետփլեյսի` «Wildberries»-ի աշխատանքում փոփոխություններ չեն լինի, բայց ապրանքների տեսականին կավելանա։ Այս հայտարարությունն արել է մարկետփլեյսի հիմնադիր Տատյանա Բակալչուկը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով «Russ» ընկերությունների խմբի հետ միաձուլվելու լուրը։
Հորդառատ անձրևի հետևանքով Քոբուլեթիի մունիցիպալիտետի Չաքվի բնակավայր տանող ճանապարհահատվածը հեղեղվել է։
«Գեղարդ» հիմնադրամն անդրադարձել է Վատիկանի պաշտոնաթերթում հրապարակված հոդվածին, որում հայկական ժառանգության կարևորագույն հուշարձանները՝ Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը ներկայացվում են որպես աղվանական ժառանգություն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին հրավիրել է մասնակացելու COP-ի 29-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին Բաքվում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդարդարձել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Ակբա բանկը «Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» կողմից Իջևանում կազմակերպված էներգաարդյունավետության էքսպոյի շրջանակում բիզնեսներին և անհատներին ներկայացրել է էներգաարդյունավետ ու էներգախնայող արտադրանքների ֆինանսավորման ճկուն տարբերակներ։
Երևան քաղաքում՝ հուլիսի 31-ին, օգոստոսի 1-3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Մերի Բեբեքյանը և Անջելո դի Մաուրոն ծանոթացել են իրենց հարազատների նախաձեռնությամբ ու համացանցով շփվելուց հետո Մերին Իտալիա է մեկնել։ 5 տարի այնտեղ ապրելուց հետո որոշել են վերադառնալ Հայաստան մշտական բնակության։ Հիմա նրանք կենդանիներ են պահում, իտալական պանիրների փոքրիկ արտադրություն են սկսել։
«Հաղթանակ» զբոսայգում օգոստոսի 10-ին և 11-ին սպասվում է «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ մշակութային-զբոսաշրջային փառատոնը, որը կազմակերպում է «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: Տեղեկացնում են «Տերյան մշակութային կենտրոն»-ից։
Կարագը փափկացրեք: Փխրեցուցիչը բացեք 1/2 բաժակ տաք ջրի մեջ: Ավելացրեք 2-3 ճ.գ. ալյուր ու թթխմոր հունցեք: Ծածկեք այն կերակրի թաղանթով և 30 րոպե թողեք տաք տեղում:
Վաղնջական եկեղեցում եղել են մի քանի եկեղեցական Հայրեր, որոնք գրել են ընդդէմ դիակիզման: Նրանց քննադատութիւնները հիմնականում ուղղուած էին հռոմէացիների դէմ, քանի որ առաջին քրիստոնեաները չէին ուզում ընդօրինակել այդ հեթանոսական սովորութիւնը: Սա բաւական ուշագրաւ է, քանի որ Հռոմում գոյութիւն ունէին այլ մեղսալի սովորութիւններ։ Ուստի եկեղեցու Հայրերն ուզում էին տեղեկացնել եւ զգուշացնել, որպէսզի քրիստոնեաները չընդօրինակեն դրանք:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK)-ը հրապարակել է «Բնակչության կանխատեսումներ. 2023-2100թթ.» հետազոտության արդյունքները։ Ակնկալվում է, որ Թուրքիայի բնակչությունը կավելանա մինչև 2050-ը, իսկ դրանից հետո կնվազի։
Հոգեբույժ և սննդաբան Ումա Նայդուն նշել է չորս կարևոր բաղադրիչ, որոնք կօգնեն պահպանել ուղեղի երիտասարդությունն ու առողջությունը։ Նրա խորհուրդը մեջբերում է CNBC-ն։
Իրական տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումների առումով Հայաստանում կատաստրոֆիկ վիճակ է։ Իշխանությունները համաշխարհային մակարդակի աճերից են խոսում, իսկ ներդրումներ չկան։ Ներդրումները կտրուկ նվազել են։