Իլոն Մասկը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը «կգլորվի դեպի բռնապետություն», եթե Դոնալդ Թրամփը պարտվի նախագահական ընտրություններում։
Ավիաշինական Boeing ընկերությունը չորեքշաբթի հայտարարել է, որ ժամանակավորապես աշխատանքից ազատում է տասնյակ հազարավոր աշխատակիցների՝ մոտ 30 հազար մեքենավարների գործադուլից հետո, որի արդյունքում իր 737 MAX և այլ ինքնաթիռների արտադրությունը դադարեցվել է, հայտնել է Reuters գործակալությունը:
Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթացին, Հայաստանի սահմանադրությունը շարունակում հանդիսանալ փաստաթղթի ստորագրման ամենալուրջ խոչընդոտը։
Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ սեպտեմբերի 19-ին ժամը 9:00-ին Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք կմատուցվի: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Wildberries-ի գրասենյակում կրակոցից հետո Տատյանա Բակալչուկը դիմել է ամուսնուն։ Նա տեսանյութը հրապարակել է իր թելեգրամյան ալիքում: «Զինված մարդիկ ներխուժել են մեր գրասենյակ, փոխհրաձգություն ու ջարդ սարքել։ Երիտասարդ տղաներ են մահացելխ Վլադիսլավ, ինչ ես անում: Ինչպե՞ս ես նայելու ծնողներիդ, մեր երեխաների աչքերին։ Ինչպե՞ս կարողացար: Ինչպե՞ս կարողացար իրավիճակը հասցնել նման անհեթեթության»,- տեսաուղերձում ասել է նա: Չորեքշաբթի ավելի […]
Ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված տեղեկությունը, Գյումրիի Երևանյան խճուղու հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 48-ամյա մի տղամարդու:
Ընկերությունը հիմնվել է Թուրքիայի վիաճակագրական ինստիտուտի (TÜİK) նախնական հրապարակված տվյալների վրա։ Նշվում է, որ թուրքական մետալուրգիական ձեռնարկությունները 2024-ի հունվար-հուլիսին ամենաշատ երկաթե հանքաքարը (3․37 մլն տոննա) ներմուծել են Բրազիլիայից։
Սոխը, կարտոֆիլն ու նեխուրը մանր կտրատեք: Սխտորը դանակի կոթով ճզմեք, ապա մաքրեք ու մանրացրեք:
Մի անգամ ծեր վանականին հարցրին, թե ինչ է նշանակում «աղոթքը մեղք կհամարվի» խոսքը: Այդ պահին նրա մոտ մի հավատացյալ կին եկավ՝ օրհնություն խնդրելու: Ծերը նրան ինչ-որ բան խնդրեց անել, իսկ վերջինս պատասխանեց, որ հիմա չի կարող, իսկ հետո կտեսնի ինչ կարող է անել:
2024 թվականի II եռամսյակում Վրաստանում ամսական միջին անվանական աշխատավարձը, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, աճել է 11,1 տոկոսով (200,4 լարի) և կազմել 2004 լարի 9 թեթրի։
Էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Զուխրա Պավլովան ասել է, որ ծխելը թողնելը կարող է գրեթե երկու անգամ նվազեցնել սրտի կաթվածի ռիսկը։ Նա մեթոդը բացահայտել է Telegram-ում։
Այսօր Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ու արցախահայերի նկատմամբ էթնիկ զտման, բռնի տեղահանության առաջին տարելիցն է։ 2023-ի այս օրը սկսված դժոխային իրադարձություններին զոհ դարձած հարյուրավոր արցախահայերի մահվան տարելիցը։ Հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ ամենաողբերգական ու խայտառակ կորստի տարելիցը։ Սեփական հայրենակիցներին անօգնական թողնելու ու թշնամական վայրագությունների վտանգին հանձնելու ամոթի տարելիցը։
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի պարեկները սեպտեմբերի 17-ին, կեսգիշերն անց, Սարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 31-ամյա մի երիտասարդի:
Մոսկվան HSE GCII 2024 քաղաքների նորարարական գրավչության համաշխարհային վարկանիշի 9-րդ հորիզոնականում է։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, վկայում են «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի վիճակագրական հետազոտությունների և գիտելիքների տնտեսության ինստիտուտի տվյալները։
Թուրքիան առաջ է անցել Չինաստանից՝ դառնալով անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համաշխարհային շուկայում ամենամեծ մատակարարը։ Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի (CNAS) զեկույցի համաձայն՝ աշխարհում ռազմական անօդաչու թռչող սարքերի վաճառքի 65%-ն այժմ իրականացվում է Թուրքիայի կողմից։ Սա զգալի տեղաշարժ է 2014 թվականի համեմատ, երբ Չինաստանը զբաղեցնում էր առաջատար դիրքը:
Այլ կերպ ասած, ըստ էության տեղի է ունենում տնտեսական գործընթաց՝ պրոֆեսիոնալ ակումբի սեփականատիրոջ փոփոխություն, որը հասունացել է ոչ տնտեսական տրամաբանությամբ ու ոչ տնտեսական մշակույթով:
Հիմնադրվել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը, որի մասնակիցները ղեկավար պաշտոններ են զբաղեցնում ամենատարբեր ոլորտներում՝ ֆինանսներից, հեռահաղորդակցությունից, խորհրդատվությունից մինչ տվյալագիտություն և միջազգային հարաբերություններ։
Ուելսի արքայադուստր Քեթրինը քիմիաթերապիայի կուրսն ավարտելուց հետո Վինձորի ամրոցում իր առաջին աշխատանքային հանդիպումն է անցկացրել Ուելսի արքայազնի ու արքայադստեր թագավորական հիմնադրամի հետ: Այս մասին հաղորդել է թագավորական ընտանիքի մամուլի ծառայությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Անաստաս Միկոյան 64 հասցեի ոդիսականը. կա նաև քրեաիրավական գնահատականներ տալու անհրաժեշտություն
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) 7-րդ գումարման պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է:
Աներևակայելի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոռանար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Արցախյան պատերազմի ավարտին ստորագրած փաստաթղթի կարևոր մանրամասները։
Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է Փարիզի օլիմպիական խաղերի մեդալակիրներին և մարզիչներին։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի տարածած հայտարարությունից։
Թուրքիայի հողային կադաստրի և անշարժ գույքի առքուվաճառքի գործակալությունը տվյալներ է հրապարակել ադրբեջանցիների կողմից Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերելու վերաբերյալ։
Սոցիալական ցանցերում մեծ տարածում է գտել Վանա լճի Աղթամար կղզուց հրապարակված տեսանյութը, որտեղ երևացող պատկերը մեծ աղմուկ է բարձրացրել հատկապես թուրք օգտատերերի շրջանում։
Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր տեղի ունեցած հրաձգության արդյունքում ստացած վերքերից զոհվել է նաև Wildberries-ի գրասենյակի անվտանգության երկրորդ աշխատակիցը: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը՝ նշելով, որ իրավապահները հաստատել են այդ տեղեկությունը:
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աղավնաձոր գյուղի 59-ամյա մի բնակիչ զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ:
Բեյրութի արվարձաններում և Լիբանանի հարավում գրանցվել են «Հըզբոլլահ» շարժման անդամներին պատկանող կապի միջոցների պայթելու նոր դեպքեր: Այդ մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները՝ տեղեկացնելով առնվազն 3 զոհի և ավելի քան 100 վիրավորի մասին:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումներով անհատ ձեռնարկատերեր Մկրտիչ Մկրտչյանի և Մակի Մուրատյանի կողմից «LEE» բառը պարունակող ապրանքային նշանների օգտագործումը որակվել է որպես շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն, որի համար նրանց նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ:
59 տարեկան հասակում մահացել է իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Սալվատորե Սկիլաչին։ Նա աշխարհի 1990 թվականի առաջնության եզրափակիչ փուլի լավագույն ռմբարկուն էր։ Այդ մասին տեղեկացնում է Corriere Della Sera պարբերականը։